News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Սեյսմիկ պաշտպանության ազգային պաշտպանության գործակալությունը ներկայացրել է վերջին մեկ շաբաթում տարածաշրջանում գրանցված երկրաշարժերը:

Ըստ գործակալության լրատվական ծառայության՝ Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Ադրբեջանին (Նախիջեւան) հարակից գոտում գրանցվել է 3 բալ ուժգնությամբ (2.6 մագնիտուդ) երկրաշարժ: Ստորգետնյա ցնցումը տեղի է ունեցել հուլիսի 10-ին Քաջարան քաղաքից 14 կմ դեպի հյուսիս-արեւմուտք:

6-7 բալ ուժգնությամբ (4.7 մագնիտուդ) երկրաշարժ է գրանցվել հուլիսի 12-ին՝ Վրաստան-Հայաստան սահմանային գոտում, գյուղ Բավրայից 13 կմ դեպի հյուսիս-արեւելք: Ստորգետնյա ցնցումները զգացվել են Հայաստանի հյուսիսային հատվածում, մասնավորապես Ստեփանավան եւ Ալավերդի քաղաքներում՝ 4-5 բալ, Գյումրիում՝ 3-4 բալ, նաեւ մայրաքաղաք Երեւանում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

Տարածաշրջանից դուրս 6 եւ ավելի մագնիտուդով գրանցվել է 3 երկրաշարժ: Հուլիսի 10-ին Տոնգայի ափերի մոտ տեղի ունեցած երկրաշարժն ունեցել է 6.0 մագնիտուդ: Հաջորդ օրը 6.3 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել Էկվադորում, որի էպիկենտրոնը գտնվում է Ռոսա Սարատե քաղաքից 32 կմ դեպի հյուսիս-արեւմուտք:

Հուլիսի 13-ին նույն մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել Նոր Զելանդիայի Ռաուլ կղզուց 200 կմ հեռավորության վրա: Երկրաշարժերի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ