Մի քանի օրվա ընթացքում Թուրքիան պաշտոնական նամակով հարցում կուղարկի ԱՄՆ-ին՝ Հիզմեթ շարժման գաղափարախոս Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման վերաբերյալ: Այս մասին CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Հարցին՝ ի՞նչ գործողությունների կդիմի Անկարան, եթե ԱՄՆ-ն կհրաժարվի հանձնել Գյուլենին, Էրդողանը պատասխանել է, որ երկու երկրներն արտահանձնման մասին համաձայնագիր են ստորագրել:
«Եթե դուք խնդրում եք ինչ-որ մեկին արտահանձնել, եւ դուք իմ ռազմավարական գործընկերն եք, ես կընդառաջեմ, բայց եթե դուք նույն կերպ չվարվեք... Նման հարցերում փոխադարձություն է անհրաժեշտ»,- ասել է Էրդողանը: