News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Այս տարվա «Ոսկե Ծիրան» Երևանի միջազգային փառատոնը նաև նշանավորվել է հայկական 360 աստիճան կրթական ֆիլմի ցուցադրությամբ: Ֆիլմի մշակումն իրականացրել է Արմֆոնի եւ Արմթաբի արտադրող «Technology and Science Dynamics» ընկերությունը: Ֆիլմը տիեզերքի մասին է, ունի կրթական-ուսուցողական նշանակություն: 

Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին TSD մամուլի ծառայությունից, «Technology and Science Dynamics» ընկերության հիմնադիր Վահան Շաքարյանը նշել է, որ ֆիլմը ստեղծվել եւ մշակվել է «Immersive Education Solutions» նախագծի շրջանակում:

«Աշխարհի կենտրոնից տիեզերքներից մեկի մասնիկը» հայկական առաջին 360 աստիճան ֆիլմն է, որը նախատեսված է անշարժ պլանետարիումների/ աստղացուցարանների համար: Ֆիլմն առաջարկում է ճամփորդել անցյալ, ապա վերադառնալ ներկա և քայլ առ քայլ ուսումնասիրել աստղային երկնքի վերաբերյալ մարդկային պատկերացումները հնագույն ժամանակներում և մեր օրերում:

Ընկերությունում նշում են, որ «Technology and Science Dynamics» ընկերությունը նպատակ չունի նախագծի շրջանակներում մշակվող ֆիլմերով փոխարիել դասագրքերը և տրադիցիոն ուսուցման մեթոդները: Մեր նպատակն է աջակցել կրթական հաստատություններին ուսուցման գործընթացում և տրամադրել գիտահանրամատչելի ֆիլմեր, որոնք կարող են օժանդակել դասավանդմանը և ավելի պատկերավոր ու դյուրընկալի դարձնել այնպիսի առարկաներ ինչպիսիք են օրինակ՝ ֆիզիկան, քիմիան, աստղագիտությունը, մաթեմատիկան, կենսաբանությունը և անգամ պատմությունը: Հաշվի առնելով ֆիլմերի կրթական առանձնահատկությունները՝ թիմը բաղկացած է ոչ միայն անիմատորներից և դիզայներներից, այլ նաև մանկական հոգեբաններից և մանկավարժներից, ովքեր աջակցում են ֆիլմի պատրաստման գործընթացին և համապատասխանեցնում են այն միջին և ավագ դասարանի աշակերտների համար:

Փառատոնի ընթացքում հյուրերին հնարավորություն է ընձեռվել «ուղևորվել» տիեզերք և 15 րոպե անցկացնել աստղերի և մոլորակների կողքին` պարզապես գտնվելով պլանետարիումի ներսում: Իսկ դուրս գալիս մարդկանց ժպիտն ու երեխաների ոգեվորվածությունը լավագույնս խոսեցին ֆիլմից ստացած տպավորությունների մասին:

Տեղեկացնենք, որ ֆիլմի երժշտական գործիքավորումը Արա Գևորգյանինն է, իսկ տեքստը կարդում է Մխիթար Ավետիսյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները
Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն...
Արցախի մասին ազդեցիկ կինոպատումը՝ «Սեւ այգին». Ալեքսիս Փազումյանի ֆիլմը եվրոպական կինոփառատոններում
Ֆրանսահայ կինոբեմադրիչ Ալեքսիս Փազումյանի  «Սև այգին» վավերագրական…
Հայաստանում Netflix-ի համար ֆիլմեր ստեղծելու մասին հուշագրեր են կնքվել. նախարար
Նրա խոսքով, հայկական ֆիլմերի մասնակցությունը տարբեր միջազգային կինոփառատոներին աճել է 74 տոկոսով...
Kinodaran-ի հիմնադիրների մասին տեղեկատվությունը սխալ էր. Past.am
Պարզաբանման մեջ նշվում է, որ Kinodaran-ն ամբողջովին հայ ծրագրավորողների կողմից ստեղծված մաշտաբային նախագիծ է, որն այս պահին ...
«Հեղինակությունները»՝ հեռուստացույցից դուրս. ՀՀ-ում խիստ կսահմանափակեն քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը
Հայաստանում կսահմանափակվի քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը...
Հայաստանն ու Ֆրանսիան կհամագործակցեն կինոյի բնագավառում
Հայաստանի ազգային կինոկենտրոնը Բեռլինի միջազգային 74-րդ կինոփառատոնին…
Ամենաշատ