News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձը ծնել է դավադրության զանազան տեսություններ, որոնք օրեցօր ավելի են ամրապնդվում, գրում է Financial Times–ը:

Ըստ հարցման, որը անցկացրել է բրիտանական Streetbees հետազոտական ընկերությունը, թուրքերի մեկ երրորդը համարում է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը պնդում է, որ իր կյանքը սպառնալիքի տակ էր, իրականում հենց ինքն էր հրահրել հեղաշրջման փորձը:

Թուրքիայի բնակիչների նման դատողությունների համար հիմք է դարձել հեղաշրջման սյուժետի «սիրողական» բնույթը, նաեւ բազմաթիվ անհամապատասխանությունները: Եվ այսպես, տրակուսանք է առաջացնում հուլիսի 16-ի առավոտյան Մարմարիսի հյուրանոցի վրա կատարված հարձակումը: Էրդոանը պետք է այնտեղ գտնվեր, սակայն հարձակումից կես ժամ առաջ Թուրքիայի բոլոր լրատվական ալիքները հեռարձակել էին նախագահի դիմումը ժողովրդին Ստամբուլի օդանավակայանից, որը հյուրանոցից 750 կմ հեռավորության վրա է գտնվում:

Բացի դրանից, որոշ քաղաքացիների կարծիքոց, այն փաստը, որ Էրդողանի օդանավին հետապնդում էին երկու կործանիչներ, որոնք ոչ մի անգամ կրակ չեն բացել, ապացուցում է որ նրա կյանքին ոչինչ չէր սպառնում:

«Թուրքերը, ինչպես եւ աշխարհում շատ այլ ժողովուրդներ, հակված են հավատալ գաղտնի տեսություններին՝ այն բարդ իրադարձությունների պարզ բացատրություններին, որոնք նրանք չեն կարողանում լիարժեք հասկանալ»- համարում է Անկարայում ԱՄՆ նախկին դեսպան Ռոսս Ուիլսոնը:

Նրա կարծիքով թե այն, որ Էրդողանն է իբրեւ կազմակերպած եղել հեղաշրջման փորձը, թե այն, որ ԱՄՆ-ն մասնակցություն ունի դրան, նույնատեսակ անհեթեթ են:

Դավադրության տեսության կողմնակիցները նշում են Էրդողանի այն խոսքը, որ հեղաշրջումը «աստծո պարգեւն էր», որը թույլ կտա «զտումներ անել բանակում»: Այն ոգեւորությունը, որով նրա կառավարությունը սկսեց հաշվեհարդար տեսնել ընդդիմադիրների հետ, հարց է բարձրացնում՝ արդյոք հեղաշրջման փորձը զտման առիթ չէր: Ընդ որում թուրք պաշտոնյաները ամեն կերպ հերքում են այս ենթադրությունը:

«Սա համեմատելի է այն պնդման հետ, որ սեպտեմբերի 11-ի ահակբեկչությունը հենց ԱՄՆ-ն էր կազմակերպել»,- հայտնել է նախագահի ներկայացուցիչ Իբրահիիմ Կալինը:

Այն թուրքերը, որոնք պաշտպանում են դավադրության տեսությունը, համարում են, որ հենց հեղաշրջման փորձի ձախողման փաստն ինքնին իրենց իրավացիության բավարար ապացույց է, չէ՞ որ զինվորականները արդեն բազմիցս հաջողությամբ տապալել են Թուրքիայի կառավարությանը ու կարողանում են անել դա:

«Այդ երկրի բնակիչները հիշում են նախորդ հեղաշրջումները: Նրանք արդեն պատկերացում ունեն այն մասին, թե ինչպես պետք է լինի հաջող հեղաշրջումը, ու այս փորձը չի համապատասխանում դրան»,- ասում է թուրք նախկին դիվանագետ Սինան Ուլգենը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ձերբակալվել է պետական հեղաշրջում կազմակերպողների հետ կապ ունեցող ավելի քան 600 կասկածյալ
Թուրքիայի ՆԳՆ-ի ղեկավարն ընդգծել է, որ երկրի իշխանությունները կշարունակեն դիմադրություն ցույց տալ...
Թուրքիայում պուտչիստների հետ կապերի համար 60 կասկածյալի ձերբակալության հրաման է տրվել
Օրդերները տրվել են նախկին եւ ներկա զինծառայողների ձերբակալման համար, որոնց կապերը պուտչիստների հետ բացահայտվել են ՖԵՏՕ կազմակերպության գործունեության հետաքննության ընթացքում...
Թուրքիայի իշխանությունները FETO-ի հետ կապերի մեջ կասկածվող 33 անձի ձերբակալման հրաման են տվել
Ազգային հետախուզական ծառայության, Անվտանգության գլխավոր վարչության եւ կիբերհանցագործությունների դեմ պայքարի մասնագետների կողմից իրականացված հետաքննության ընթացքում FETO-ի ճյուղավորված կառույցներ են հայտնաբերվել...
Ավելի քան 20 000 թուրք զինծառայող է աշխատանքից հեռացվել 2016-ի պետական հեղաշրջման փորձից հետո
Նախարարության մամուլի քարտուղար, մայոր Փինար Կարայի խոսքով, աշխատանքից ազատվել է 24 253 զինծառայող․․․
ՄԻԵԴ-ը վճռել է 5000-ական եվրո հատկացնել 2016 թվականի հեղաշրջումից հետո Թուրքիայում կալանավորված դատավորներին
Նշվում է, որ դատարանը միաձայն ճանաչել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտումը...
Երկար ժամանակ անց համացանցում է հայտնվել տարիներ առաջ Թուրքիան իրար խառնած Ֆեթուլլահ Գյուլենի նոր լուսանկարը
Ֆեթհուլլահ Գյուլենի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ հակասությունների գագաթնակետը եղավ 2013-ի դեկտմբերի 17-ի «Մեծ կաշառք»...
Ամենաշատ