News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Արտակարգ դրության ռեժիմ մտցնելը եւս մեկ անգամ ցուցադրում է, որ հեղաշրջման փորձը խորը հետք է թողել Թուրքիայի քաղաքականության եւ հասարակության վրա: Այս մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը:

Նրա խոսքով՝ Թուրքիայի նկատմամբ իրենց դիրքորոշումը եւ սպասելիքները անփոփոխ են. հեղաշրջման փորձի հետաքննությանն ուղղված բոլոր միջոցառումների ժամանակ պետք է պահպանվեն իրավական պետության նորմերը, հավասարակշռվածությունը եւ համաչափությունը»:

Նա նշել է. «Պետության կողմից ցանկացած միջոցառման կիրառման հիմնավորումը պետք է լինի  հակաօրինական գործողություններին բացառապես ապացուցված մասնակցությունը եւ ոչ մի դեպքում ենթադրվող քաղաքական համոզմունքները»:

Բացի այդ, կարեւոր է, որ արտակարգ դրության ռեժիմը սահմանափակվի անհրաժեշտ ժամկետով եւ անմիջապես հանվի այդ ժամկետը լրանալուն պես: «Այսպիսի մոտեցումը բխում է նաեւ Թուրքիայի շահերից, այլապես երկիրը կմասնատվի եւ կթուլանա ինչպես ներսից, այն պես էլ դրսից»,– եզրափակել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ձերբակալվել է պետական հեղաշրջում կազմակերպողների հետ կապ ունեցող ավելի քան 600 կասկածյալ
Թուրքիայի ՆԳՆ-ի ղեկավարն ընդգծել է, որ երկրի իշխանությունները կշարունակեն դիմադրություն ցույց տալ...
Թուրքիայում պուտչիստների հետ կապերի համար 60 կասկածյալի ձերբակալության հրաման է տրվել
Օրդերները տրվել են նախկին եւ ներկա զինծառայողների ձերբակալման համար, որոնց կապերը պուտչիստների հետ բացահայտվել են ՖԵՏՕ կազմակերպության գործունեության հետաքննության ընթացքում...
Թուրքիայի իշխանությունները FETO-ի հետ կապերի մեջ կասկածվող 33 անձի ձերբակալման հրաման են տվել
Ազգային հետախուզական ծառայության, Անվտանգության գլխավոր վարչության եւ կիբերհանցագործությունների դեմ պայքարի մասնագետների կողմից իրականացված հետաքննության ընթացքում FETO-ի ճյուղավորված կառույցներ են հայտնաբերվել...
Ավելի քան 20 000 թուրք զինծառայող է աշխատանքից հեռացվել 2016-ի պետական հեղաշրջման փորձից հետո
Նախարարության մամուլի քարտուղար, մայոր Փինար Կարայի խոսքով, աշխատանքից ազատվել է 24 253 զինծառայող․․․
ՄԻԵԴ-ը վճռել է 5000-ական եվրո հատկացնել 2016 թվականի հեղաշրջումից հետո Թուրքիայում կալանավորված դատավորներին
Նշվում է, որ դատարանը միաձայն ճանաչել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտումը...
Երկար ժամանակ անց համացանցում է հայտնվել տարիներ առաջ Թուրքիան իրար խառնած Ֆեթուլլահ Գյուլենի նոր լուսանկարը
Ֆեթհուլլահ Գյուլենի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ հակասությունների գագաթնակետը եղավ 2013-ի դեկտմբերի 17-ի «Մեծ կաշառք»...
Ամենաշատ