Իրանում ուղեւորատար ավտոբուսը կողաշրջվել է Քարաջ-Չալուս մայրուղու վրա՝ Թեհրանից հյուսիս: Վթարից զոհվել է 16 մարդ, վիրավորվել 12-ը: Այս մասին հայտնում է «Թասնիմ» գործակալությունը՝ վկայակոչելով Կարմիր Մահիկի իրանական ներկայացուցչությանը:
«Հուլիսի 23-ին ավտոբուսը բախվել է էլեկտրահաղորդման լարերի սյունին եւ կողաշրջվել տեղական ժամանակով ժամը 14:55-ին: Ցավոք, զոհվել է 16 մարդ»,- մեջբերում է գործակալությունը Կարմիր Մահիկի ներկայացուցչի խոսքը:
Նա հավելել է, որ 21 մարդ վիրավորվել է եւ գտնվում է հիվանդանոցում: