News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Քնի պակասը հանգեցնում է դեպրեսիվ շեղումների եւ փաստացիորեն ոչնչացում է ուղեղը։ Նման եզրահանգման են եկել չինացի գիտնականները։

Որպեսզի պարզեն, թե ինչպես է անքնությունն ազդում ուղեղի վրա, չինացի գիտնականները 53 կամավորների մասնակցությամբ հետազոտություն են անցկացրել՝ բաժանելով նրանց 2 խմբի։ Առաջին խմբում եղել են մարդիկ, որոնք քրոնիկ անքնություն ունեն։ Երկրորդ խմբում եղել են այն կամավորները, որոնք գոհ են իրենց քնի որակից։

Սկզբում բոլոր կամավորների ուղեղը սքանավորել են ՄՌՏ–ի միջոցով։ Հետո նրանք մի քանի հարցերի են պատասխանել՝ նշելով, թե ինչպես են գնահատում իրենց քնի որակը եւ հոգեկան վիճակը։

Համեմատելով արդյունքները՝ գիտնականները նկատել են, որ քրոնիկ անքնությամբ տառապող մարդկանց ուղեղի տալամուսի հատուկ գոտիներում խախտված է սպիտակ նյութի ամբողջականությունը, որը պատասխանատու է գիտակցության փոխկապակցվածության եւ ուշադրության համար։ Դա իր հերթին հանգեցնում է ուղեղի նեյրոնների պաշտպանիչ շերտի կորստյան կամ պարզ ասած՝ ազդում է դեպրեսիվ վիճակի ակտիվացման վրա, հայտնում է Informing–ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ