News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԱՄՆ–ը հայտարարում է, որ կարող է տարբերակել Սիրիայում ընդդիմությանն ու ահաբեկչական խմբավորումներին, բայց դա Վաշինգթոնին դեռ չի հաջողվում։ Այս մասին ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ բանակցությունների արդյունքները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Պետքարտուղաև Քերրիի հետ մենք առաջին հերթին քննարկել ենք Սիրիայում տիրող իրավիճակը, հուլիսի 15-ին պետքարտուղարի՝ Մոսկվա կատարած այցի ժամանակ ձեռք բերած պայմանավորվածությունների իրականացումը»,– ասել է Լավրովը։

Նրա խոսքով՝ պայմանավորվածությունները վերաբերում են այն գործնական քայլերին, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել ահաբեկիչների դեմ արդյունավետ պայքարելու համար։

«Որպեսզի մենք չբախվենք այնպիսի իրավիճակների, երբ ահաբեկիչների հսկողության տակ գտնվող տարածքներում մնան այսպես կոչված չափավոր ընդդիմադիրներ, որոնք միաժամանակ ցանկանում են մասնակցել մարտական գործողությունների դադարեցման ռեժիմին եւ ապահովել այդ ռեժիմն, առանց ԻՊ–ին եւ «Ջաբհաթ ան Նուսրային» ճնշելու գործընթացին վնաս հասցնելու։

Մենք դեռ տեսնում ենք, որ  մեր ամերիկացի գործընկերը տարեսկզբին մեզ վստահեցնում էին, ոչ կարող են տարբերակել ընդդիմությանը, որոնց հետ համագործակցում են, եւ ահաբեկչական խմբերին, սակայն մինչեւ հիմա դա նրանց չի հաջողվել»,– ասել է Լավրովը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ