News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Եվրամիությանը հիշեցրել է 3 մլրդ եվրո պարտքի մասին։ Այս մասին նա ասել է գերմանական ARD հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Թուրքիայի նախագահը դժգոհել է, որ ԵՄ–ն մինչեւ հիմա Անկարային չի վճարել ամբողջ գումարը, որը պետք է հատկացվեր միգրանտներին տեղավորելու եւ պահելու համար։ «Մենք գումարի միայն չնչին մասն ենք ստացել»,– ասել է Էրդողանը։

Նա նաեւ հիշեցրել է, որ Թուրքիան ընդունել է 3 մլն փախստականի՝ նրանց վրա ծախսելով 12 մլրդ եվրո։ «Մենք կատարում ենք մեր խոստումը, իսկ եվրոպացիները՞»,– ասել է Էրդողանը։

Հիշեցնենք, որ մարտի 18-ին Եվրամիության ու Թուրքիայի միջեւ միգրացիոն գործարքի համաձայն՝ Թուրքիան պարտավորվում է ընդունել Հունաստանից Եվրոպա մտնել փորձող բոլոր միգրանտներին։ Դրա դիմաց Անկարան անվիզա ռեժիմ է ստանում եւ 3 մլրդ եվրո։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Եվրախորհրդարանը հաստատել է 10 հազար եվրո կանխիկ վճարումների սահմանաչափը
Հաղորդվում է, որ Եվրամիության ամենավտանգավոր հանցավոր խմբավորումների ավելի քան մեկ երրորդը իրենց եկամուտները լվանում են անշարժ գույքի միջոցով
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Ամենաշատ