News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մարդկանց առեւտրի դեմ պայքարի միջազգային օրը, որը նշվում է հուլիսի 30-ին, ՄԱԿ–ը կոչ է անում պաշտպանել ներգաղթյալների եւ փախստականների իրավունքները։

Մարդկանց առեւտրով զբաղվողները, որոնք մաքսանենգ ճանապարհով միգրանտների են տեղափոխում, գումար են վաստակում ուրիշի դժբախտության վրա։ Նման հայտարարություն է արել ՄԱԿ՝ թմրանյութերի եւ հանցագործության դեմ պայքարի վարչության պետ Յուրի Ֆեդոտովը։ Նա հիշեցրել է, որ փախստականների ներկայիս ճգնաժամը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ամենախոշորն է։ Նրա խոսքով՝ զինված հակամարտությունները բերում են նրան, որ ավելի ու ավելի շատ մարդիկ մաքսանենգների համար «կենդանի ապրանք» են դառնում։

ՄԱԿ՝ մարդու  իրավունքների հարցով փորձագետ Գրացիա Ջամմարինարոն բացատրում է, որ շատ կանայք եւ աղջիկներ դեպի Եվրոպա ճանապարհին սեռական ոտնձգության զոհ են դառնում եւ հաճախ Եվրոպա են հասնում արդեն հղի։ Տղամարդիկ, որոնք իրենց ամբողջ գումարը տալիս են մաքսանենգներին իրենց ընտանիքները փրկելու հնարավորության համար, հաճախ ստրկության մեջ են հայտնվում՝ վճարելով պարտքի մյուս մասը։

Թրաֆիքինգի զոհ են դառնում նաեւ երեխաները, որոնք ստիպված են լինում աշխատել կամ ողորմություն խնդրել, ինչպես նաեւ նրանք, որոնք միայնակ վտանգավոր ճանապարհ են գնում։

«Պետությունները պետք է ընդունեն կամ վերանայեն թրաֆիքինգի զոհ դարձած մարդկանց օգնության եւ պաշտպանության գործող ընթացակարգերը եւ ծառայությունները, այդ թվում՝ այնպիսիք, որոնք կպաշտպանեն կանանց եւ երեխաների շահերը»,– ասել է ՄԱԿ՝ մարդու  իրավունքների հարցով հատուկ զեկուցողը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ