News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Շտապօգնության ծառայությունում անհանգստացած են ՊՊԾ գնդի ներսում մնացած երկու բուժաշխատողների ճակատագրով: Ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ այսօր այն բանից հետո, երբ տեղեկություն է տարածվել ոստիկանի սպանվելու մասին, իրենք անհանգստացել են, զանգահարել ՊՊԾ գնդի ներսում գտնվող բժիշկ Նորայր Թեւանյանին, որը ենթակայանի վարիչին ասել է, որ տագնապած են անընդհատ հնչող կրակոցների պատճառով:

«Պատանդ պահվող մեր բժիշկները խիստ տագնապած են: Ձայնից էլ էր զգացվում: Ենթակայանի վարիչը նրանց ասաց՝ եթե այդքան տագնապած եք, հենց հիմա վեր կացեք, ասեք՝ մենք դուրս ենք գալիս: Եթե նրանք պնդում են, որ ձեզ պատանդ չեն պահում, ուրեմն պետք է չխանգարեն ձեզ»,- ասաց Թագուհի Ստեփանյանը:

Նրա խոսքով՝ դրանից հետո կապը կտրվել է: Մոտ 10 րոպեից ենթակայանի վարիչը կրկին փորձել է կապվել Նորայրի հետ, սակայն հեռախոսին այլ անձ է պատասխանել, որը չի ներկայացել եւ հրաժարվել է հեռախոսը Նորայրին փոխանցել՝ նշելով, որ նա զբաղված է: Երրորդ զանգին նույնպես այդ անձն է պատասխանել, որն ասել է, որ հեռախոսը նպատակահարմար չի գտնում բուժաշխատողներին փոխանցել: Ենթակայանի վարիչի խնդրանքին՝ բաց թողնել գոնե կին բուժքրոջը, հեռախոսը վերցրած անձը պատասխանել է, որ իրենց մոտ գտնվող բժիշկները լավ մասնագետներ են, որոնց ներկայությունը ՊՊԾ գնդի ներսում անհրաժեշտ է:

Նշենք, որ բուժաշխատողները արդեն չորրորդ օրը մնում են ՊՊԾ գնդի ներսում: Ավելի վաղ երկուսը դուրս էին եկել գնդի տարածքից, մյուս երկուսը շարունակում են մնալ զինված խմբի կողմից գրավված տարածքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ