News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օգոստոսի 8-ին Ադրբեջանի մայրաքաղաքում չի այցելել, այսպես կոչված, «շահիդների ծառուղի»:

Հիշեցնենք, որ այնտեղ թաղված են 1990 թվականի հունվարի 13-19-ին Բաքվում հայերի կոտորածի կազմակերպիչներն ու իրագործողները, որոնց գործողությունների զոհ են դարձել նաեւ քաղաք մտած Խորհրդային բանակի մի քանի ռուս զինծառայողներ:

Ավելի վաղ Պուտինը, ինչպես նաեւ 2008-2012 թվականներին Ռուսաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Դմիտրի Մեդվեդեւը, Ադրբեջանի իշխանությունների կողմից առաջարկվող պաշտոնական արարողության համաձայն, այցելել են «շահիդների ծառուղի» եւ փաստացի հարգել մարդասպանների հիշատակը, որոնց Բաքվում «երկրի անկախության եւ տարածքային ամբողջականության պայքարի մարտիկներ» են կոչում:

Կրկին վերադառնալով վարչապետի պաշտոնին՝ Դմիտրի Մեդվեդեւը վերջերս նորից այցելել է «շահիդների ծառուղի», ինչը հայ հասարակության արդարացի զայրույթն է առաջացրել: Մնում է հուսալ, որ ծառուղի չայցելելու՝ Պուտինի երեկվա որոշումը ոչ թե պատահականություն է, այլ բացատրվում է նրանով, որ Ռուսաստանի ղեկավարին, վերջապես, բացատրել են Ադրբեջանի մայրաքաղաքի հուշահամալիրի իրական նշանակությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ