Թուրքիայի օրենսդիրները խորհրդարան համաձայնագիր են ներկայացրել, որի համաձայն՝ Իսրայելը պարտավորվում է Անկարային 25 օրվա ընթացքում 20 մլն դոլարի չափով փոխհատուցում վճարել՝ 2010 թվականին «Ազատության նավատորմ»-ի հետ կապված միջադեպի համար: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը:
Իսրայելի եւ Թուրքիայի հարաբերությունները վատթարացան, երբ 2010 թվականի մայիսին իսրայելական զինվորականները գրոհով թուրքական նավ գրավեցին, որը մարդասիրական օգնություն էր տանում Գազայի հատված: Գրոհի ժամանակ Թուրքիայի 9 քաղաքացի զոհվեց:
Իսրայելի իշխանություններն արդեն ներողություն են խնդրել միջադեպի համար: