News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը չէր կարող Թուրքիայից ավելի հուսալի ընկեր գտնել. կողմերը բացահայտ քննարկում են գոյություն ունեցող խնդիրներն ու տարաձայնությունները: Sputnik Turkish-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն:

Նրա խոսքով՝  Թուրքիայի համար Ռուսաստանն ընկեր է տարածաշրջանում: «Ռուսաստանը նույնպես չէր կարող Թուրքիայից ավելի հուսալի ընկեր գտնել»,- հավելել է Չավուշօղլուն:

Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ թուրք նախարարը նշել է, որ Անկարան եւ Մոսկվան բոլոր հարցերը, «այդ թվում՝ այն հարցերը, որոնց մասով տարաձայնություններ կան, պատրաստ են բաց քննարկել»:

«Հետագայում կարող ենք կարծիքների տարաձայնություն ունենալ, բայց մեր գլխավոր նպատակն է՝ երկկողմ հարաբերությունները հասցնել նախկինից ավելի բարձր մակարդակի: Մենք միշտ Ռուսաստանին համարել եւ համարում ենք ոչ միայն մեր հարեւանը, այլեւ մեր կարեւոր գործընկերը: Այդ պատճառով մենք շարունակում ենք Ռուսաստանին ընդառաջ քայլեր անել: Այս ամբողջ ընթացքում մենք մեծ նշանակություն ենք տվել Ռուսաստանի հետ մասին մեր հայտարարությունների զուսպ, հավասարակշռված տոնին: Մենք պատժամիջոցներ չենք սահմանել Ռուսաստանի նկատմամբ՝ այդպիսով մնալով ՆԱՏՕ-ի կազմում միակ երկիրը, որը չի սատարել պատժամիջոցները: Ռուսաստանն ու ռուս ժողովուրդը հնարավորություն են ունեցել համոզվել դրանում»,- ասել է Չավուշօղլուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շվեդիան զորք կուղարկի Լատվիա՝ Բալթյան երկրներում ՆԱՏՕ-ի ուժերի տեղակայման շրջանակում
Շվեդիան ՆԱՏՕ-ին միացել է նախորդ ամիս՝ դառնալով դաշինքի 32-րդ անդամը...
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը թռել է գերմանական Eurofighter կործանիչով
Անհամբեր սպասում եմ Eurofighter կործանիչով թռչելուն...
Միջուկային զենքի տեղակայման գոտին ընդլայնելու մտադրություն չունենք. ՆԱՏՕ-ի ղեկավար
ՆԱՏՕ-ի որևէ երկրում ավելի շատ միջուկային զենք տեղակայելու ծրագիր չկա...
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Խոսքը կենտրոնի կառուցվածքի վերջնական հաստատման, ֆինանսական ծախսերի նախագծի, մարդկային ռեսուրսների ներգրավման մասին է...
Թուրքիան ՆԱՏՕ-ում. դաշինքի անկանխատեսելի թիվ 2-ը
Այն փաստը, որ Թուրքիան Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ է պահպանում...
Խավիեր Կոլոմինա. ՆԱՏՕ-ն ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանի սահմանազատման մասին համաձայնագիրը
Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը․․․
Ամենաշատ