News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Mazda ճապոնական ավտոարտադրողը Չինաստանում ավելի քան 11 հազար մեքենա է հետ կանչում կախոցի դեֆեկտի պատճառով: Այս մասին ասված է Չինաստանի Որակի, տեսչության եւ կարանտինի գլխավոր վարչության (AQSIQ) հայտարարության մեջ, փոխացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

AQSIQ-ի փոխանցմամբ՝ հետկանչի ենթակա են 2009-ի հոկտեմբերի 1-ից 2012-ի օգոստոսի 1-ը արտադրված Mazda CX-7 եւ 2012-ի նոյեմբերի 19-ից 2013-ի դեկտեմբերի 24-ը արտադրված Mazda CX-9 մեքենաները:

Հաղորդվում է, որ կախոցի ստորին լծակի կորոզիայի պատճառով որոշ դետալներ կարող են մաշվել, ինչն էլ կարող է հանգեցնել ճանապարհային պատահարների: CX-7-ի հետկանչը կսկսվի դեկտեմբերի 12-ից, իսկ CX-9-ինը՝ 2017-ի ապրիլի 14-ից: Ընկերությունն անվճար կփոխարինի անհրաժեշտ դետալները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ