News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Պրիմորիեի Արտյոմ քաղաքի Ժամանակավոր պահման կենտրոնում միգրանտները հացադուլ են հայտարարել ընդդեմ արտաքսման ձգձգման, հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
Պրիմորիեի Հասարակական դիտորդական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ալեքսանդր Սմիշլյաեւն ասել է, որ 20 մարդ 4 օր հացադուլ են արել: Նրանք համաձայնել են այն դադարեցնել միայն այն բանից հետո, երբ նրանց այցելել են հանձնաժողովի անդամները:
Նա նշել է, որ արտասահմանցի քաղաքացիները բողոքել են արտաքսմանն ամիսներով սպասելու համար: Սմիշլյաեւը նշել է, որ արտաքսմանը մարտից սպասող մարդիկ կան: Արտասահմանցիները նաեւ դժգոհել են պահման պայմաններից: Գերլեցուն կենտրոնում չեն բավականացնում ներքնակներն ու դեղերը:
Արտաքսման սպասողների մեծ մասը Ուկրաինայի, Տաջիկստանի, Ղրղզստանի, Ղազախստանի, Ադրբեջանի եւ Չինաստանի քաղաքացիներ են:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ