News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Թալիշում ապրիլի 4-ին ծանր վիրավորված Ավետիս Զարգարյանը վերջապես հիվանդասենյակ է տեղափոխվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Ավետիսի մայրը՝ տիկին Սոնյան:

«4.5 ամիս վերակենդանացման բաժանմունքում ենք անցկացրել, հիմա վերջապես հիվանդասենյակ են տեղափոխել, բայց սարքերը դեռ միացված են, քայլել չի կարողանում, ձեռքերը շատ թույլ չեն, շշուկով է խոսում, որովհետեւ կոկորդում սարք կա միացված»,- ասաց տիկին Սոնյան՝ նշելով, որ որդին 20-ամյակը հենց Վերակենդանացման բաժանմունքում է նշել:

Ավետիսին, մոր խոսքով, այժմ արդեն վերականգնողական բուժում է հարկավոր, ինքն այդ հարցով նաեւ Պաշտպանության նախարարին է դիմել: Ի դեպ, վիրավորված զինծառայողին առ այսօր նախարարությունից ոչ ոք չի այցելել, Զարգարյանների հետ ոչ մի պաշտոնյա չի հանդիպել:

Հիշեցնենք, որ մարտերի ընթացքում գնդակը մտել էր Ավետիսի ծնոտը, թիկունքով ներքեւ էր իջել, վնասել էր մի քանի ող եւ ողնուղեղը: Երբ նրան Երեւան էին տեղափոխում, բժիշկները հույս չէին տալիս, սակայն տղան կարողացավ բոլորին ապացուցել իր ուժը եւ դուրս գալ կրիտիկական վիճակից: Այս ամիսների ընթացքում Ավետիսը, սակայն, գամված է անկողնում, շշուկով է խոսում: Հարազատների միակ ցանկությունն այն է, որ այս-ամյա Ավետիսը կարողանա ինքնուրույն քայլել, խոսել:

Նշենք, որ քառօրյա պատերազմից օրեր անց Հայաստանի Կառավարությունը որոշում կայացրեց, որ այն վիրավոր զինծառայողները, որոնց չեն կարողանա Հայաստանում պատշաճ օգնություն տրամադրել, բուժման կուղարկվեն արտասահման բյուջետային միջոցներով: 4 ամիս է անցել, սակայն ոչ մի զինծառայողի դեռեւս արտասահման չեն ուղարկել, թեեւ այնտեղ բուժվելու կարիք մասնավորապես մի քանի զինծառայող ունեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ