Համադան ավիաբազայում ռուսական ինքնաթիռների ընդունումն իրականացվում է Սիրիայի իշխանությունների խնդրանքով: Այս մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհղանը, փոխանցում է Tasnim գործակալությունը:
«Համադան ավիաբազայում ռուսական ինքնաթիռների ընդունումն իրականացվում է Սիրիայի կառավարության հարցման հիման վրա փոխհամագործակցության եւ ահաբեկչության դեմ պայքարի շրջանակում»,- ասել է նախարարը:
Երեքշաբթի օրը ՌԴ օդատիեզերական ուժերի ինքնաթիռները առաջին անգամ օգտագործել են Իրանի Համադան օդանավակայանը՝ «Իսլամական պետություն» եւ «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորումների օբյեկտներին ավիահարվածներ հասցնելու համար: