News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Իրանում ՌԴ ՕՏՈւ ավիաբազայի օգտագործումը 2 շաբաթից էլ պակաս տեւեց: Առաքելությունն ավարտելուց առաջ այն հրապարակելու համար Մոսկվային քննադատել էր Իրանի պաշտպանության նախարարը: Թեհրանը կարող էր նման համագործակցության մեջ իր վարկանիշին հարված տեսնել, գրում է ՌԲԿ-ն:

Երկուշաբթի Ռուսաստանն ու Իրանը հայտնել էին, որ Ռուսաստանի կողմից Իրանի Համադան բազայի օգտագործումն այս փուլում դադարեցվել է:

Ռուսական ռազմական ավիացիան այլեւս չի օգտագործում Համդանի ավիաբազան, հայտնել էր Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Բահրամ Ղասիմը մամուլի ասուլիսի ժամանակ:

Երկու կողմերն էլ պաշտոնական հայտարարություններում ընդգծել էին, որ համագործակցությունը չի ավարտվում եւ կարող է շարունակվել:

Պարծենալու ցանկությունը

Ռուսաստանի կողմից Իրանի ավիաբազաների օգտագործումը դադարեցնելու տեղեկություններին նախորդեց Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհղանի հայտարարությունը, որը քննադատել էր Ռուսաստանին համագործակցությունը հրապարակայնացնելու համար: Լրատվամիջոցներում բազայի օգտագործման մասին որոշումը հրապարակելը առանց Իրանի հետ համաձայնեցնելու թելադրված էր «պարծենալու ցանկությամբ»,- ասել է նախարարը: «Բնականաբար, ռուսներն ուզում էին ցույց տալ, որ նրանք գերտերություն են եւ ազդեցիկ երկիր, որ նրանք ակտիվ  են անվտանգության ոլորտում եւ այս տարածաշրջանում եւ աշխարհում»,- ասել էր նախարարը:

ՌԲԿ-ի հարցմանը մասնակցած փորձագետները նշում են, որ ի սկզբանե կողմերը հրապարակավ չեն քննարկել Իրանում ռուսական օդանավերի տեղակայման հարցը: Սակայն ռուս քաղաքական գործիչներն իրենց մեկնաբանություններում հնարավոր էին համարում, որ համագործակցությունը երկարատեւ բնույթ կկրի: ՌԴ Դաշնության խորհրդի Պաշտպանության կոմիտեի նախագահ Վիկտոր Օզերովն ասել էր, որ Դաշնության խորհուրդը պատրաստ կլինի վավերացնել Իրանի հետ համաձայնագիրը Համադանի բազայում ռուսական ԶՈՒ ավիախմբի տեղակայման մասին, եթե նման փաստաթուղթ լինի:

«Երրորդ ուժը» եւ ներքին պատճառները

Իրանի պաշտոնական անձինք մեկ շաբաթում մի քանի հայտարարություն էին արել, որոնցում ուշադրություն էին հրավիրում այն հանգամանքին, որ Ռուսաստանի կողմից ավիաբազան օգտագործելը հակասում է երկրի Սահմանադրությանը, որն արգելում է օտարերկրյա ավիաբազաների տեղակայումը:

The Wall Street Journal-ի փոխանցմամբ՝ քաղաքական գործիչների պաշտպանական տոնն արտահայտում է մտահոգություն այն կապակցությամբ, թե ինչպես են օգտագործվում երկրի ռազմական հնարավորությունները  օտարերկրյա կառավարությունների կողմից: Մասնավորապես այդ հարցը բարձրացրել էր խորհրդարանի պատգամավոր Հեշմաթոլլահ Գելահափթիշեն: Թեհրանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր առաջին անգամ իր ռազմաբազան տրամադրել է օտար պետության:

Ավիաբազայի գործածման կապակցությամբ դժգոհություն էր հայտնել նաեւ ԱՄՆ-ը: Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Տոները նշել է, որ Ռուսաստանի կողմից բազայի օգտագործումը կարող էր խախտել ՄԱԿ ԱԽ 2231 բանաձեւը, որն ընդունվել էր Իրանի միջուկային ծրագրի խնդրի կարգավորման համար:

Իրավիճակի վրա ԱՄՆ ազդեցության մեջ վստահ է սենատոր Ֆրանց Քլինցեւիչը:  «Դեռ օգոստոսի 20-ին Իրանի պաշտպանության նախարար Դեհղանը հայտարարել էր, որ Մոսկվան կարող է օգտագործել բազան այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կհամարի: Այսօր արդեն իրանական կողմը հայտնել է Ռուսաստանի կողմից բազան օգատագործելը դադարեցնելու մասին»,-  մեջբերում է սենատորի խոսքը նրա մամուլի ծառայությունը:

Բաց թողնված հնարավորություններ

Ռուսական օդանավերը բազան թռիչքների համար օգտագործել են 3 օր, ասված է ՌԴ ՊՆ հայտարարության մեջ:  Օգոստոսի 18-ին հարվածներ են հասցրել Տու-22Մ3 ռմբակոծիչները եւ Սու-34 ճակատային ռմբակոծօչները: Օգոստոսի 16-17-ին ՌԴ ՕՏՈՒ-ն Սու-34-ով հրթիռներ եւ ռումբեր էր նետել ԻՊ դիրքերի վրա:

Ռազմական փորձագետ Վիկտոր Լիտկովինի խոսքով՝ Համադանի բազան Ռուսաստանի ԶՈւ կողմից օգտագործվել է որպես փոխաբեռնման կետ թռիչքի եւ նետման կետերի միջեւ: Լիտովկինի կարծիքով Սիրիայից արեւելք ավիաբազայի օգտագործումը եւ Իրանի օդային տարածք թեւավոր հրթիռներ բաց թողելու հնարավորությունը ռուսական հրամանատարությանը հնարավորություն է տվել օպերատիվ կերպով մեծացնել ռմբակոծությունների եւ հարվածների ինտենսիվությունը:

«Խնդիրը լուծված է, օդանավերը վերադարձել են Ռուսաստան»,- ամփոփել է մասնագետը:

Փորձագետ Մելամեդովը կարծում է, որ Համադանը Ռուսաստանի համար մեծ կորուստ է առաջին հերթին ռազմական տեսակետից: «Սիրիայում Հմեյմիմ բազան չի կարող ապահովել մեր ավիացիայի գործողությունների ինտենսիվությունը, որն անհրաժեշտ է իրավիճակի ընդհանուր սրման կապակությամբ»,- վստահ է փորձագետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ