News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի արժեթղթերի շուկայում արտաքին ներդրողների համար ռիսկի դիմաց առավել քան բավարար դրամական պարգեւատրություններ են գործում: Այս մասին NEWS.am – ի թղթակցին ասել է Հայաստանի Nasdaq OMX Armenia ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանը:

Գնահատելով ՝ արժե մտնել նոր զարգացող շուկա թե ոչ, օտարերկրյա ներդրողները ուշադրություն են դարձնում այն բանից վրա, թե ինչպես են «ծածկվում» հնարավոր ռիսկերը, այդ թվում արտարժութային: Դա կամ հեջավորումն է կամ, դրա բացակայության դեպքում, ռիսկի դիմաց պարգեւատրությունը: Հիմա այն Հայաստանում միանգամայն համարժեք է, հավելել է Սարոյանը:

Եվ այսպես, եթե խոսենք արժութային ռիսկերի մասին, ապա վերջին 5 տարում դրամի արժեզրկումը միջինը չի գերազանցել տարեկան 5 տոկոսը: Բնականաբար եղել են նաեւ ուժեղ տատանումներ, ինչպես 2014-ի վերջին, բայց պարտատոմսերի նկատմամբ պետք է ավելի երկարատեւ ժամկետներն ու միտումները գնահատել, շեշտել է Սարոյանը:

Այդ դեպքում, եթե հաշվի առնենք, որ հայկական դրամով պարտատոմսերի շահութաբերությունը կազմում է տարեկան 13-14 տոկոս, ապա դրանցից 5 տոկոսային կետը ՝ արժութային ռիսկի դիմաց պարգեւատրությունն է: Այսպիսով հայկական շուկայում ( որտեղ նման ռիսկ չկա, ու ռիսկի դիմաց պարգեւատրություն պետք չէ) դոլարային պարտատոմսերի շահութաբերությունը կարող է կազմել (եւ իրականում հիմնականում կազմում է –խմբ.) 7-8 տոկոս, ցուցանիշ, որը մոտ է սուվերեն եվրապարատոմսերին, որոնք 7-7.5 տոկոսի շրջանում են գնահատվում, հավելեց Սարոյանը:

Նկատենք, որ Հայաստանում դոլարային պարտատոմսերը 5-6 տոկոսային կետով ցածր են գնահատվում, քան դրամայինը ( այսինքն դոլարային պարտատոմսերը համարվում են ավելի հուսալի):

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ