News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ռուսական մարտական ինքնաթիռները Իրանի Համադանում գտնվող բազան լքել են անցած հինգշաբթի՝ օգոստոսի 18-ին: Այս մասին «Մեհր» գործակալությանն ասել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամհանին:

«Ի սկզբանե չէր պլանավորվում, որ ռուսական ինքնաթիռները կմնան բազայում: Պայմանավորվածության համաձայն՝ դրանք մնալու էին մինչեւ անցած հինգշաբթի»,- ասել է նա՝ ընդգծելով, որ ՌԴ օդատիեզերական ուժերի ինքնաթիռները իրանական բազան լքել են «պլանային կարգով, այլ ոչ թե որեւէ երկրի ճնշմամբ»:

«Իրանա-ռուսական ռազմավարական փոխգործակցություը զարմացրել է մյուս երկրներին: Նրանցից ոչ մեկը չի կարողանում իրականացնել Հալեպի շրջափակման ճեղքման պլանը»,- շեշտել է Շահմանին: Նրա խոսքով՝ «ահաբեկիչները, չնայած ԱՄՆ եւ տարածաշրջանի մի շարք երկրների հովանավորությանը, Սիրիայի որոշ շրջաններում վերջին շնչում են, եւ անհրաժեշտ է օգտվել այս հնարավորությունից վճռական եւ անշրջելի հաղթանակի հասնելու համար»:

Մեկնաբանելով Հալեպի շուրջ ստեղծված իրավիճակը՝ Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարն ասել է, որ այնտեղ անցկացվող «ցամաքային գործողությունները մշակվում են իրանցի ռազմական խորհրդատուների մասնակցությամբ եւ օդից աջակցության կարիք ունեն»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ