News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Մարդիկ դեռ հին ժամանակներից օգտագործում են ճոպաններ գետերի ու կիրճերի վրայով անցնելու համար: Այսպես են հայտնվել ճոպանուղիները ու zip line–երը, կամ տրոլեյները: Անցած դարի վերջից տրոլեյները հետզհետե կորցրեցին իրենց գործնական նշանակությունը ու վերածվեցին ատրակցիոնի: Հիմա աշխարհում ավելի քան 700 զանազան զիփլայններ կան: Լավագույնի կոչման համար պայքարում են Կոստա Ռիկայի, Նոր Զելանդիայի, Հաիթիի, Քալիֆորնիայի, ՀԱՀ-ի, Ֆիլիպինների, Մեծ Բրիտանիայի զիփլայնները: Էքստրիմի սիրահարներին առաջարկում են մի քանի հարյուր մետրից մինչեւ մեկուկես կիլոմետր անցնել կիրճերի, անտառների ու ջրերի վրայով՝ մինչեւ 160 կմ ժամ արագությամբ (ֆոտոռեպորտաժ)

Մեկ տարի առաջ Հայաստանում հայտնվեց Yell Extreme Park–ը: Այն ունիկալ է ոչ միայն Հայաստանի, այլեւ ամբողջ տարածաշրջանի համար, իսկ ապագայում այն մտադիր է հավակնել աշխարհի ամենաերկար զիփլայնի կոչմանը:

« Yell Extreme Park նախագիծը առաջին հերթին ուղղված է զբոսաշրջության զարգացումը խթանելուն: Մասնավորապես այն նախատեսված է այն զբոսաշրջիկների համար, որոնք հետաքրքրված են հանգստի ակտիվ տեսակներով»- NEWS.am –ին տված հարցազրույցում պատմել է Yell Extreme Park -ի տնօրեն Տիգրան Չիբուխյանը:

Yell Extreme Park –ը գտնվում է Ենոքավանում՝ Իջեւանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա: Այստեղ գործում է տաքսի ծառայություն, կարելի է նաեւ սեփական մեքենայով գալ: Սակայն անհրաժեշտ է հաշվի առնել, որ չնայած ճանապարհի մեծ մասը ասֆալտապատ է, բայց վերջին մի քանի կիլոմետրերը գրունտային ճանապարհ է: Yell Extreme Park-ը գտնվում է բլրի գագաթին՝ շրջապատված անտառներով ու խորը կիրճերով:

«Ընդհանուր առմամբ տարածաշրջանում ոչ միայն նման երկարության ու բարձրության զիփլայն չկա, այլեւ նման էստրիմ -պարկ: Մենք փորձել ենք ստեղծել մի վայր, որտեղ էքստրիմի սիրահարները կգտնեն ամեն ինչ միանգամից ու ստիպված չեն լինի ամբողջ երկրով մեկ ճամփորդել: Այսուհետ մեզ մոտ հնարավոր կլինի թչ միայն զիփլայնով այլեւ պարապլանով թռչել, փորձել ուժերը Rope Park –ում (ճոպանային պարկ), մասնակցել ձիարշավների ու Off-road –երի, նաեւ Paintball խաղալ»,- ասում է Տիգրան Չիբուխյանը:

Առաջ անցնելով՝ նկատենք, որ էստրիմի սիրահարներին խորհուրդ չէինք տա բոլոր ծառայություններից միանգամից օգտվել. Յուրաքանչյուր տեսակից ստացվող տպավորությունն շատ վառ է, իսկ մասնակցությունն էլ հոգեկան ու ֆիզիկական ուժեր է պահանջում: Այնպես որ ավելի լավ է մի քանի անգամ այցելել Yell Extreme Park, կամ էլ մի քանի օրով բնակություն հաստատել մոտակայքում գտնվող հանգստի տներում

NEWS.am-ի թղթակիցները բավականին մառախլապատ օր էին այցելել Yell Extreme Park : հրահանգիչ Գրիգոր Չաթյանը խմբի մասնակիցներից մի «մոդելի» օրինակով մանրակրկիտ հրահանգներ է տվել խմբին : Կիրճի մյուս ծայրին արդեն սպասում էին երեք այլ հրահանգիչներ՝ Նարեկ Փիրումյանը, Վահե Վելումյանը ու Մեգգի Խուդավերդյանը: Հրաժարվելով հարցազրույց տալ՝ Գրիգորը այդուհանդերձ զրույցում մեզ հետ կիսեց իր մտքերը աշխատանքի նրբությունների մասին «Տարբեր տեսակի մարդիկ են գալիս, մեկը միանգամից առաջ է վազում, մյուսի հետ ստիպված ենք հոգեբանի դեր կատարել»:

Իրոք, երբ առաջին անգամ ես մոտենում անձրեւից թրջված տախտակամածի ծայրին, երկակի զգացողություն ես ունենում՝ թռչելու ցանկություն ու որոշակի վախ անհայտ զգացողությունների առաջ: Բայց թռիչքի առաջին իսկ վայրկյանները բուռն զգացողություն են պատճառում: Կարճ հեռավորություններում աղջիկների համար «բոնուս» կա՝ հրահանգիչները երկու ծայրերից հնարավորինս ուժեղ քաշում են ճոպանը ու «կենդանի բեռը» սկսում է ճոճվել՝ ինչպես փոթորկի ժամանակ:

Հիմա զիփլայնի վրա ութ հրահանգիչ է աշխատում: Սակայն հաշվի առնելով այցելուների թվի քանակը՝ ապագայում ծրագրում են ավելացնել հրահանգիչների քանակը:

Հայաստանում զիփլայն ստեղծելու գաղափարը կապակցված է այլ երկրներում նմանատիպ տրոլլեյների շինարարությամբ ու հաջող շահագործմամբ: Սկզբում այստեղ երեք գծեր էին՝ 135, 268 ու 375 մետր երկարությամբ: Այս տարվա ապրիլին գծերը հինգը դարձան: Դրանցից ամենաերկարը 750 մետր էր: «Թռիչքն» անցնում է 200-300 մետր բարձրության վրա: Ի դեպ, թռչել կարելի է տարվա ցանկացած եղանակի: Տարվա ամեն մի եղանակը յուրատեսակ անկրկնելի զգացողություններ է պարգեւում: «Կարծում եմ պետք է ամեն ինչ փորձել: Ցուրտ եղանակ, մառախուղ, անձրեւ, արեւ՝ բոլոր զգացողությունները տարբեր են»,- նկատում է Տիգրան Չիբուխյանը:

Տրոյելի շինարարությանը մասնակցել են թե՛ տեղի, թե՛ օտարերկրյա մասնագետները՝ մասնավորապես Ավստրիայից ու Ֆրանսիայից: «Զիփլայնը կառուցվել է միջազգային չափորոշիչներին համապատասխան: Ոչ մի արտակարգ պատահար առայսօր չի եղել ու յուրաքանչյուր թռիչքից առաջ բացատրում ենք անվտանգության կանոնները»,-պատմում է Տիգրան Չիբուխյանը: Բոլոր գծերով թռիչքի արժեքը կազմում է 11 հազար դրամ աշխատանքային օրերին ու 15 հազար դրամ հանգստյան օրերին: Սակայն եթե ցանկացողնների թիվը գերազանցում է 4-ը, արժեքը նվազում է մինչեւ 13 հազար:

Yell Extreme Park –ի ղեկավարությունը հավակնոտ ծրագրեր ունի: Նախագծային աշխատանքներ են սկսվել ինժեներական կազմակերպություննների հետ՝ աշխարհի ամենաաերկար զիփլայնը ստեղծելու ուղղությամբ: Դրա երկարությունը կկազմի 3.2 կմ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ