Թուրքական զինուժի կողմից օգոստոսի 24-ի առավոտյան սկսած «Եփրատի վահան» գործողության ժամանակ աչքի են ընկել տանկերին ուղեկցող զինյալներ՝ թեւերին կապույտ ու կարմիր ժապավեններ կապած։
Թուրքական BirGun-ի փոխանցմամբ՝ Սիրիա մտած թուրքական տանկերին ուղեկցել են «Ազատ սիրիական բանակ» կոչվող խմբավորման զինյալներն ու թուրքմենական ջոկատները։
Միմյանց տարբերելու եւ իրար վրա կրակելը բացառելու համար թուրքմենները կապել են կապույտ, «Ազատ սիրիական բանակ»-ի զինյալները՝ կարմիր ժապավեններ։
Նշենք, որ օգոստոսի 24-ի վաղ առավոտյան թուրքական օդուժն ու հրետանին ծանր հրետակոծության են ենթարկել Թուրքիայի հետ սահմանակից Ջերաբլուսի շրջանը, որը գտնվում է «Իսլամական պետության» հսկողության տակ։
Նշվում է, որ թուրքական տանկերը եւս մտել են եւ շարժվում են Ջերաբլուսի ուղղությամբ։