News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Մոսկվայում Սիթի բանկի մասնաճյուղը գրաված Արամ Պետրոսյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված տեսաուղերձ է պատրաստել, որը հրապարակվել է YouTube-ում:

Պետրոսյանի խոսքով՝ որոշել է Ռուսաստանի Քրեական օրենսգրքի դեմ գնալ՝ իրավաբանական եւ ֆիզիկական անձանց սնանկության հետ կապված չլուծված խնդիրների պատճառով:

«Ինչո՞ւ եմ այս քայլին դիմում: Որովհետեւ այլ ճանապարհ չի մնացել՝ Ձեզ (Պուտինին - խմբ.), հանրության լայն շրջանակներին հասցնելու, որ Ռուսաստանում հսկայական խնդիր կա: Խոսքը սնանկության մասին է: Հավատացեք՝ ես կորցնելու բան չունեմ: Այն, ինչ ունեի, արդեն կորցրել եմ: Դիմելով այս քայլին՝ ես երկու պահանջ եմ առաջադրում: Ես Ռուսաստանի քաղաքացի եմ, ես պահանջելու իրավունք ունեմ»,- ձայնագրությունում ասում է Պետրոսյանը:

Նա պահանջում է պետական մակարդակով հիվանդություն ճանաչել ֆիզիկական եւ իրավաբանական անձանց սնանկությունը եւ նոր ինստիտուտ ստեղծել, որը կզբաղվի այդ խնդիրներով: «Դա կոչենք գործարարների համար հիվանդանոց»,- պարզաբանում է Պետրոսյանը:

«Եթե հանկարծ ես ողջ մնամ, ես Ձեզ եմ դիմում՝ ինչպես տղամարդը՝ տղամարդուն, ինչպես սպան՝ սպային, այդ դեպքում պարզապես մարդկայնորեն Ձեզ կխնդրեմ. իմ հանրային պաշտպանը եղեք: Հաջողություն Ձեզ: Ես ամեն ինչ ասացի»,- ամփոփում է գործարարը:

Օգոստոսի 24-ի երեկոյան գործարարը մտել է բանկի շենք եւ սպառնացել պայթեցնել այն: Նա նաեւ 4 անձի է պատանդառել: Վերջին տվյալներով՝ մեկ մարդ է պատանդ մնացել, մյուս երեքին Պետրոսյանն ազատ է արձակել:

Փաստի առիթով քրեական գործ է հարուցվել: Պետրոսյանի հետ բանակցում են: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ