News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Սիրիայում գործողությունը ցուցադրում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արտաքին քաղաքականության վերբեռնումը, հայտնում է The Wall Street Journal-ը: Պարբերականի կարծիքով՝ Էրդողանը ձգտում է վերջ տալ երկարատեւ միջազգային մեկուսացմանը, որը վնաս է պատճառել տնտեսությանը եւ անվտանգությանը, եւ մտերմանալ այնպիսի գործընկերների հետ, ինչպիսին ԱՄՆ-ն է:

«Մեզ պատուհասած շատ բան Սիրիայի իրավիճակի եւ Սիրիայում մեր քաղաքականության հետեւանքն է»,- հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Նումեն Քուրթուլմուսը:
Մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների կարծիքով՝ վերբեռնումը նշանակում է դիվանագիտության առավել պրագմատիկ մոտեցում: Նրանք հայտարարել են, որ Սիրիայում բռնությունը դադարեցնելու ձգտումը օգնել է հարթել Ռուսաստանի հետ հաշտեցման ճանապարհը, իսկ հաջորդ քայլը կլինի ԱՄՆ հետ հարաբերությունների ջերմացումը: Թուրքիան նախատեսում է դառնալ «դիվանագատիկան ծանրքաշային», միջնորդ Վաշինգտոնի եւ Թեհրանի միջեւ, պնդում է պարբերականը:
Սիրիայի ուղղությամբ քաղաքականության փոփոխությունների թվում WSJ-ը նշում է այն փաստը, որ Թուրքիան նախագահ Բաշար Ասադի հանդեպ կոշտ դիրքորոշումը մեղմացրել է, չնայած նախկինում հայտարարում էր, որ նրան պետք է ցանկացած գնով տապալել:
Ռազմական գործողությունն ընդգծում է Սիրիայի տարածքային ամբողջականության հարցում ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Իրանի հետ Թուրքիայի ընդհանուր նպատակները, նշված է հոդվածում: Ըստ պարբերականի՝ դրա պատճառներից մեկն այն է, որ Վաշինգտոնում եւ Անկարայում զգացել են, որ սիրիացի քրդերը խախտել են պարտավորությունները՝  Թուրքիայի հետ սահմանին չափազանց մեծ տարածք տնօրինելով: Պաշտոնատար անձինք ասում են, որ պատրաստ են դիվանագիտական խնդիրներից շատերի վրա աչք փակել, եթե դաշնակիցները քրդական հարցում իրենց սատարեն:
«Մնացած ամեն ինչի մասին մոռացեք: Եթե նրանք այդ հարցում մեզ հետ համաձայն են, ապա ենք կարող ենք նրանց հետ խոսել»,- ասել է բարձրաստիճան մի պաշտոնյա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ