Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 24-ից 25-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 14 դեպքից բացահայտվել է 11-ը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ բացահայտվել է գողության՝ 6, խարդախության 9 եւ կաշառակերության 1 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու եւ խարդախության 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետեւանքով 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: