News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վատիկանը 6 հրշեջի եւ 6 ժանդարմի է ուղարկել Իտալիայի երկրաշարժի գոտի՝ օգոստոսի 24-ին տեղի ունեցած աղետի հետեւանքների վերացման աշխատանքներին մասնակցելու համար: Վատիկանի ռադիոյի փոխանցմամբ՝ ծառայությունների աշխատակիցներն ուղարկվել են Հռոմի Ֆրանցիսկոս պապի կարգադրությամբ:

Ըստ ՏԱՍՍ-ի՝ վատիկանյան ժանդարմները զբաղվելու են տուժած շրջաններում իրավակարգի պահպանման հարցերով, որտեղ իտալական իշխանությունները ձգտում են կանխել դիակապտության դեպքերը: Ավելի վաղ Իտալական եպիսկոպոսների ժողովը հայտարարել էր բարեգործական հիմնադրամներին 1 մլն եվրո հատկացնելու մասին՝ երկրաշարժից տուժածներին օգնելու նպատակով:

6.0 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 03:36-ին, որին հետեւել է երկրորդ ցնցումը՝ 5.4 մագնիտուդ ուժգնությամբ: Ցնցումները զգացել են Իտալիայի մի շարք խոշոր քաղաքներում:

Ամենաշատը տուժել են լեռնային տեղանքում գտնվող բնակավայրերը՝ Ամարտիչեն, Պեսկարա դել Տրոնտոն, Ակումոլին: Ճշտված տվյալներով՝ աղետի զոհ է դարձել 247 մարդ, սակայն փրկարարները նշում են, որ այս թիվը կարող է վերջնական չլինել: 264 վիրավոր կա, շուրջ 1.500 մարդ անօթեւան է մնացել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ