News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

71-ամյա Ալեն Ժյուպպեն, որը օգոստոսի 27-ին պաշտոնապես սկսում է իր քարոզարշավը, կոչ է արել ֆրանսիացիներին «կրակի մեջ յուղ լցնել» ու դադարել մուսուլմաններին ու ոչ-մուսուլմաններին իրար հակադրելուց, հայտնում է RFI-ն:

Նման հայտարարություն Ժյուպպեն արել է այն բանից հետո, երբ Ֆրանսիայի Պետխորհուրդը չեղարկել է Վիլնեւ Լուբեի քաղաքապետարանի որոշումը՝ բուրկինի հագնելու արգելքի մասին: Աջակողմյա քաղաքական գործիչը, որը հարցումների համաձայն, 2017-ի նախագահական ընտրութունների գլխավոր ֆավորիտն է, ողջունել է Պետխորհրդի որոշումը ու Le Figaro–ին տված հարցազրույցում հայտնել, որ դեմ է իրավիճակային որոշումների, որոնք կայացվում են լրատվամիջոցներում զգացմունքային բանավեճի ազդեցության տակ:

«Այսօր, հաշվի առնելով ֆրանսիական հասարակությունում լարվածության մակարդակը, նաեւ փորձությունների քանակը, որոնց այն եթարկվել է, մենք պետք է անենք ամեն ինչ՝ կրակի մեջ յուղ չլցնելու համար»- ասել է Ժյուպպեն: Նա նաեւ դեմ է արտահայտվել համալսարաններում մուսուլմանական գլխաշորեր հագնելու արգելքին, ինչին վերջերս կոչ էր անում Նիկոլյա Սարկոզին:

 Նիկոլյա Սարկոզիի համար հենց Ալեն Ժյուպպեն է լինելու հիմնական հակառակորդը ներքին փրայմերիզներում, որոնցով որոշվելու են նախագահի միասնական թեկնածուները: Փրայմերիզները աջ ու ձախ ցենտրիստները կանցկացնեն 2016 թ. նոյեմբերի 20-ին ու 27-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ