News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

2016 թվականի ամռանն արեւմտյան լրատվամիջոցներին հուզել էր Էդինբուրգում բնակվող վազորդ Դիոն Լեոնարդի եւ թափառական շան ծանոթության պատմությունը: Կենդանին Լեոնարդին էր միացել Չինաստանում, Գոբի անապատում 250 կմ-անոց մարաթոնի ընթացքում: Այս մասին գրում է TJ-ը:

Չնայած անտանելի շոգին՝ փոքրիկ շունն ամբողջ երթուղու ընթացքում վազել է տղամարդու հետ մասին, միասին էլ նրանք հատել են եզրագիծը:

Վազորդը լրագրողներին պատմել է, որ պատրաստվում է Գոբի անունը ստացած նոր ընկերոջն Էդինբուրգ տանել: Սակայն մինչ այդ շունը պետք է 4 ամիս բժշկական ստուգումներ անցներ, նոր միայն Շոտլանդիա ուղեւորվեր:

Լեոնարդը Bring Gobi Home արշավ է սկսել՝ հույս ունենալով հավաքել բոլոր գործողությունների համար անհրաժեշտ 5 հազար ֆունտը, եւ արդեն ավելի քան 22 հազար ֆունտ է հավաքվել:

Սակայն օգոստոսի կեսերին կենդանին փախել է Ուրումչիի կենտրոնից: Լեոնարդը Չինաստան է վերադարձել՝ շանը որոնելու համար: Տեղի բնակիչներից մեկը գտել է Գոբիին եւ կապվել Լեոնարդի հետ: Այս անգամ շոտլանդացին խոստացել է Չինաստանում մնալ այնքան, որքան հարկ կլինի բոլոր փաստաթղթերը ձեւակերպելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ