News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ամերիկացի գիտնականների իրականացրած հետազոտության ընթացքում պարզվել է, որ մարդու կյանքը կախված է նրա ցանկությունից: Հաղորդվում է, որ դա ամենեւին կապված չէ սեռի, տարիքի կամ կրթական մակարդակի հետ, փոխանցում է Informing-ը:
Տվյալ հետազոտության հեղինակներն են Նյու Յորքում գտնվող Կոլումբիայի համալսարանի փորձագետները: Գիտնականների խոսքով՝ մեծ նշանակություն ունի, թե մարդիկ ծերության շրջանում ինչպես են վերաբերվում իրենց կյանքին:
Եթե մարդիկ կարծում են, որ տարիների քանակն իրենց կյանքի վրա բացասաբար չի անդրադառնում, սկսում են իրենց գոյությունը էլ ավելի բարձր գնահատել: Դրա հետ մեկտեղ, ծերության մասին բացասական մտքերը կյանքից շատ ավելի վաղ հեռանալու ցանկություն են առաջացրել:
Գիտնականները նաեւ նշել են, որ հոգեբանական տրամադրվածությունը մեծապես ազդում է օրգանիզմի կենսագործունեության վրա: Մահվան մասին մտածելու դեպքում այն իսկապես կարող է իրականանալ:
Հավելենք, որ միայն դրական մտքերը, ավաղ, բավարար չեն լիարժեք եւ երկարատեւ կյանք ապահովելու համար: Սակայն դրական տրամադրվածությունը օգնում է դժվարություններն ավելի հեշտ հաղթահարելուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ