News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Քենիայում տեղի ունեցած Աֆրիկայի զարգացման վերաբերյալ Տոկիոյի միջազգային համաժողովի ընթացքում Ճապոնիան, շահադիտական նպատակներ հետապնդելով, փորձել է սեպ խրել Չինաստանի եւ Աֆրիկայի միջեւ, հայտնել է ՉԺՀ-ի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունյինը, հայտնում է Սինհուան:   

Ճապոնական տեղեկատվական Կիոդո Ցուսին գործակալության տվյալներով, օգոստոսի 28-ին TICAD-ի արդյունքում հրապարակվել է Նայրոբիյան հռչակագիրը, որում ասված է ՄԱԿ-ի ԱԽ-ի կանոնների եւ բարեփոխումների առաջընթացի հիման վրա ծովային կարգի պահպանման մասին: Մեկնաբանելով այդ հաղորդագրությունը, չինացի դիվանագետը հայտնել է, որ  TICAD-ը պետք է դառնա Աֆրիկայի զարգացմանն աջակցությանն ուղղված բազմակողմանի փոխանակումների եւ համագործակցության հարթակ: Ցավոք սրտի, անցած շաբաթ տեղի ունեցած TICAD-ի    6-րդ համաժողովին Ճապոնիան, շահադիտական նպատակներ հետապնդելով, փորձել է իր կամքը պարտադրել աֆրիկյան պետություններին եւ սեպ խրել չինաաֆրիկյան հարաբերությունների մեջ: 

Վերջնական փաստաթղթից դատելով, դրա` ծովին վերաբերող բովանդակությունը  սահմանափակվում է աֆրիկյան ծովերում անվտանգության ոլորտում համագործակցությամբ: Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի ԱԽ-ի բարեփոխմանը, հռչակագրում օգտագործվել են Յոկոհամայում տեղի ունեցած նախորդ համաժողովի սկզբունքային ձեւակերպումները: Կիոդո Ցուսին գործակալության հաղորդագրությունը ոչ օբյեկտիվ է եւ չի արտացոլում իրականությունը, նշել է նա:  

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ