News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Շիրակի մարզի Սարատակ համայնքի ղեկավար, ՀՀԿ-ական Միշա Ղրզոյանը հերքում է լուրերը, թե իր որդին թոշակառու կնոջ է ծեծել

«Բացարձակ սուտ են այդ լուրերը: Մենք այդ կնոջ հետ երբեք որեւէ խնդիր չենք ունեցել: Պարզապես կարծում եմ՝ նա այս լուրերը տարածում է, քանի որ «Դաշնակցություն» կուսակցությունն իրեն աշխատանք էր խոստացել, ինքն էլ այդ թատրոնը կազմակերպել է՝ ցույց տալու համար, որ զոհաբերություններ է անում նրանց համար: Կամ էլ երեւի թե հոգեկան խնդիրներ ունի»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Միշա Ղրզոյանը:

Գյուղապետի խոսքով՝ այդ կինն իրենց ընտանիքի մտերիմներից է եղել եւ միակ բացատրությունն այն է, որ ՀՅԴ-ի հետ առնչություն ունի: Հարցին, թե ինքն ինչ հարաբերություններ ունի ՀՅԴ-ի հետ, Միշա Ղրզոյանը պատասխանեց. «Շատ վատ է, ընտրությունների հետ կապված «Դաշնակցությունն» է նման բաներ կազմակերպում: Հանրապետականը ո՞նց կարող է դաշնակների հետ խնդիր չունենալ: Մարզպետն էլ մարդկանց է գործից ազատում, դպրոցից է մարդկանց ազատում, թե արի, դաշնակին ձայն տուր: Էդ կարգի մարզպետ տեսե՞լ եք: Սա լրիվ դաշնակների շոուն է»:

Հիշեցնենք, որ ըստ «Չորրորդ իշխանություն» թերթի՝ «Շիրակի մարզի Սարատակ գյուղում հոկտեմբերի 2-ին ՏԻՄ ընտրություններ են: Եվ ահա քարոզարշավի շեմին 10 տարվա ՀՀԿ-ական գյուղապետ, այժմ էլ թեկնածու Ղրզոյան Միշայի որդին կին է ծեծում՝ թոշակառու Սվետլանա Վարդանյանին:

Տպել
Ամենաշատ