News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Սպառողների միությունը» ամիսներ առաջ սննդի պետական ծառայությանը տեղեկացրել է, որ իրենց կողմից ուսումնասիրության ենթարկված տասնհինգ զովացուցիչ ըմպելիքներից 11-ն անպիտան է ճանաչվել, սակայն, ծառայությունը քայլեր չի ձեռնարկում՝ խնդիրը վերացնելու ուղղությամբ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 30-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Սպառողների միության» նախագահ Արմեն Պողոսյանը։ «Տեղական լիմոնադ արտադրողներ էին, որոնց փոքր ձեռնարկությունները գտնվում են մայրաքաղաքից դուրս կամ դրան մոտ։ Մենք հավաքել ենք դրանք երեխաների սննդի կետից, ուսումնասիրությունը պարզել է, որ նրանք չեն համապատասխանում սննդի անվտանգության նորմերին։ Հիմա երկու ամիս առաջ հրավիրեցին մեզ ու արտադրողներին, ասվեց, որ նրանց ժամկետ տրվի, որ փակվեն կամ շտկեն թերությունները։ Երկուսուկես ամիս անց ոչ մի նորություն»,- ասաց Արմեն Պողոսյանը՝ նշելով՝ այդ ձեռնարկությունները պետք է փակվեն։

Անդրադառնալով արագ սննդին՝ Արմեն Պողոսյանը նշեց, որ իրենք բազմաթիվ բողոքներ են ստանում քաղաքացիներից։

«Բողոքում են, որ գիրանում են։ Դա այն նյութից է, որ խառնում են սննդին։ Կան նաեւ ուրիշ վտանգներ հակասանիտարական վիճակից առաջացող։ Սննդի կետերում առաջին պայմանը հոսող ջուրն է։ Եթե մի տեղ սնունդ է վաճառվում, լվացվելու տեղ պետք է լինի այնտեղ, հոսող ջուր պետք է ունենան։ Եթե չունեն, դա արդեն հանցագործություն է»,- ասաց Արմեն Պողոսյանը՝ նշելով, որ սննդի անվտանգության պետական ծառայությունը պետք է պարբերաբար ստուգումներ անցկացնի նման վայրերում։ Արմեն Պողոսյանը նաեւ վրդովմունք հայտնեց, որ Երեւանում կրկին աճում է փողոցային առեւտուրը։

«Փողոցային առեւտուրը պետք է իսպառ արմատախիլ արվի, սա արաբական երկիր չէ»,- ասաց Արմեն Պողոսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ