News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Նոր Զելանդիայի ոստիկանությունը հետաքննում է  Հարավային կղզու ֆերմաներից մեկից 500 կովի անհետացման գործը։ Տեղացիների փոխանցմամբ՝ նախկինում իրենք երբեք անասնագողության այդպիսի  ծավալի չէին բախվել, հայտնում է BBC–ի ռուսական ծառայությունը։

Կորուստը հայտնաբերվել է կենդանիներին հաշվելիս։ Հուլիսի սկզբին  նախորդ հաշվարկի ժամանակ ֆերմայում 1300 կով կար։ Ոստիկանությունը ենթադրում է, որ գողությունը կատարվել է երկու ամսվա ընթացքում՝ առանձին դրվագներով։

Ֆերմայի տերը միջադեպը չի մեկնաբանել։ Նախնական հաշվարկներով՝ նրան պատճառվել է մինչեւ 750 հազար դոլարի վնաս։

Նոր Զելանդիայում հաշվվում է մոտ 10 միլիոն կով, ինչը գրեթե 2 անգամ գերազանցում է երկրի բնակչության թիվը։ Մեկ կովի արժեքը հասնում է մոտ 1000 դոլարի։

Ֆերմերները նշել են, որ յուրաքանչյուր կովի ականջին էլեկտրոնային համարանիշ կա, որը գողանալուց հետո կարելի է հանել, սակայն առանց դրա կենդանու վաճառքը կդժվարանա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ