Օգոստոսի 30-ին, ժամը 9.45-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ թիվ 67 երթուղու ավտոբուսում գողացել են 19-ամյա Աստղիկ Մ.-ի դրամապանակը, որի մեջ եղել է գումար եւ նույնականացման քարտը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, ժամը 18-ին Երեւանի Մաշտոցի պողոտայի թիվ 20 հասցեի մոտից բերման են ենթարկել 55-ամյա Արամայիս Թ.-ին, ով խոստովանական բացատրություն է տվել:
Կատարվում է հետաքննություն: