News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Գրասենյակային աշխատողները որպես կանոն աշխատանքային օրվա մեծ մասը նստած են անցկացնում, ինչով անդառնալի վնաս են հասցնում իրենց առողջությանը: ԱՄՆ գիտնականները մի հետազոտություն են անցկացրել, որը ցույց է տվել, որ առողջությունը պահպանելու համար ավելի լավ է գրասենյակում աշխատանքը կանգնած կատարել, հայտնում է Informing

Հետազոտողների խոսքով ընդամենը մեկ կամ մեկուկես ժամ կանգնած մնալով կարելի է վեց անգամ ավելի շատ կալորիա կորցնել, քան նստած աշխատելիս: Գիտնականները փորձին ներառել են մի քանի տասնյակ երիտասարդների, որոնց աշխատանքային օրը մի քանի մասերի է բաժանվել:

Այդ ժամանակահատվածներից յուրաքանչյուրում պետք էր փոխել սեփական մարմնի դիրքը: Դրա արդյունքում պարզվել է, որ կանգնած դիրքով զգալիորեն շատ կալորիաներ են սպառվում, քան նստած դիրքով:

Այսպիսով աշխատանքի մեծ մասը կանգնած կատարելով գրասենյակային աշխատակիցները կարող են մեկընդմիշտ մոռանալ ավելորդ քաշի խնդրի մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ