News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հովիկ Աբրահամյանը չկարողացավ որեւէ կերպ մեղմել մեզ համար ճակատագրական ժողովրդագրական բացասական գործընթացը եւ սահմանադրության հանրաքվեի կեղծումը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 9-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ԱԻՄ ղեկավար Պարույր Հայրիկյանը:

Դիտարկմանը, թե Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, թե բաց ճակատով է հեռանում, Հայրիկյանն արձագանքեց. «Եթե ինքը գոհ է, որ իր վարչապետության ընթացքում մարդու իրավունքների կոպտագույն զանգվածային խախտում տեղի ունեցավ, կեղծվեց սահմանադրության հանրաքվեն, 32 տոկոս կողմը դարձել է 62 տոկոս կողմ, մինչդեռ 70 տոկոսը դեմ էր…: Էլ չեմ խոսում սոցիալ-տնտեսական վիճակի մասին: Հովիկ Աբրահամյանը չկարողացավ որեւէ կերպ մեղմել մեզ համար ճակատագրական այդ գործընթացները: Առաջին՝ ժողովրդագրական բացասական գործընթացները, եւ երկրորդ՝ հիմնական օրենքի կեղծումը:

Ես գիտեմ, որ Հովիկ Աբրահամյանը եւ ցանկացած պաշտոնյա Պուտինի կամակատարի կամակատարն է, բայց նա կարող էր լավ տեսք ընդունել՝ասելով, որ քանի որ իմ ժամանակ կեղծվաց հիմնական օրենքը, ես դա հանդուրժել չէի կարող»:

Անդրադառնալով Կարեն Կարապետյանին վարչապետի պաշտոնում ներկայացնելուն, ԱԻՄ առաջնորդն ասաց. «Հիմա էլ Պուտինն իր մարդուն է ուղարկել: Ուրեմն ՀՀԿ-ի ներսում մարդ չկա՞ր: ՀՀԿ-ն ստեղծել իմ ընկերը՝ Աշոտ Նավասարդյանը: Այն ստեղծվել է ԱԻՄ-ի հիման վրա: Չլիներ Աշոտ Նավասարդյանը ԱԻՄ-ի խորհրդում, իր կողմից մարդ էլ չէր լինի, որ նա հիմք ունենար կուսակցություն ստեղծելու: Ես արտասահմանում էի, առաջինը նա ինձ է զանգել ու ասել, որ ուզում է Հանրապետական կուսակցություն ստեղծել: Ասացի՝ ինչ ուզում ես ասա, մի քիչ դառնացած էի: Ու հիմա ՀՀԿ-ից հեռու մարդուն վարչապետ նշանակելով Սերժ Սարգսյանն ասաց՝ հանրապետականներ, դուք համբալներ եք, ձեր մեջ մի կարգին մարդ չկա, դրա համար ես կողքից եմ մարդ բերում: Սա ամենածանր ապտակն էր բոլոր հանրապետականներին: Սրանով ՀՀԿ-ն ընդունեց իր սնանկությունը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանում մահապատժի է դատապարտվել հակակառավարական ցույցերին աջակցած ռեփեր Թումաջ Սալեհին
Երաժիշտը ձերբակալվել է 2022 թվականի հոկտեմբերին․․․
Իրանում խորհրդարանական ընտրություններ են
Իրանի Իսլամական Հանրապետության առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին իր համաքաղաքացիներին կոչ է արել քվեարկել՝ այս քվեարկությունը համարելով որոշիչ երկրի հետագա ճակատագրի համար...
Իրանը երկարացրել է Նոբելյան մրցանակակիր Նարգես Մոհամադիի բանտարկության ժամկետը. WP
Իրանը 15 ամսով երկարացրել է Մոհամադիի բանտարկությունը...
Իրանում բողոքները լուսաբանող լրագրող կանանց գրավի դիմաց ազատ են արձակել
Իրանում բանտից գրավի դիմաց ազատ ենմ արձակել լրագրողուհիներին...
Իրանը ՄԱԿ-ում Արեւմուտքին եւ Instagram-ին մեղադրել է 2022 թվականին երկրում անկարգություններ հրահրելու մեջ
Նա նաեւ քննադատել է Twitter-ին՝ նշելով, որ անկարգությունների առաջին ամսվա ընթացքում այդ հարթակում ստեղծվել է․․․
Իրանի նախկին նախագահ Ռոհանին վերադառնում է ակտիվ քաղաքականության ոլորտ. Tasnim
Ռոհանիի վերադարձի առաջին քայլերից մեկը կլինի նրա հուշագրությունների հրապարակումը ․․․
Ամենաշատ