News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Աշխարհի ամենատարեց տղամարդը՝ 113-ամյա իսրայելցի Իսրայել Կրիստալը նշել է իր բար միցվան, որը բաց էր թողել Առաջին համաշխարհային  պատերազմի պատճառով: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով BBC-ն:

Նրա դուստրն ասել է, որ հայրը բար-միցվան ընտանիքի եւ ընկերների հետ նշել է Հայֆեի սինագոգում:

Կրիստալը ծնվել է 1903 թվականին Լեհաստանում: Նա պետք է իր բար-միցվան նշեր 1916 թվականին, բայց նրա մայրը դրանից երեք տարի առաջ վախճանվել է, իսկ հայրը զորակոչվել է ռուսական բանակ:

Բար միցվան հուդայական ծես է, որն իրականացվում է հրեա տղայի կամ աղջկա կրոնական չափահասության հասնելուց հետո (13 տարի ու 1 օր տղաների համար եւ 12 տարի ու 1 օր աղջիկների համար):

Երկրորդ համաշխարհային պատերազմը նա վերապրել է Օսվենցիմի մահվան ճամբարում՝ այնտեղ կորցնելով կնոջն ու երկու երեխաներին:

1950 թվականին Կրիստալը՝ երկրորդ կնոջ եւ որդու հետ տեղափոխվել է Իսրայել:

2016 թվականի հունվարի 19-ին Յասուտարո Կոիդեի մահից հետո նա ճանաչվել է աշխարհի ամենատարեց տղամարդը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ