News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը կօգնի վերանորոգել երկրի հարավում` Մեղրի քաղաքում գտնվող Սբ Սարգիս եկեղեցին: Այդ մասին սեպտեմբերի  16-ին լրագրողներին հայտնել է Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլլսը`   մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանի հետ ելույթ ունենալով Ազգային պատկերասրահում ճեպազրույցին:   

ԱՄՆ-ի դեսպանատունը  2001 թվականից օգնում է պահպանել Հայաստանի պատմության եւ մշակույթի հուշարձանները, իսկ  2015 թվականից համագործակցության համար ներգրավվել է Սմիթսոնյան ինստիտուտը:  Նոր նախագծին աջակցությունը կկազմի   450 հազար դոլար: Այսպիսով` 15 տարվա ընթացքում ընդհանուր աջակցությունը 935 հազար դոլարի է հասել:

«Միջոցները նախատեսված կլինեն տաճարի ներքին եւ արտաքին կերպարի պահպանության համար: Դա մշակույթի իսկական մարգարիտ է` հայկական եւ պարսկական ճարտարապետական եւ ձեւավորման ոճերի համատեղման հազվագյուտ եւ ակնառու օրինակ:  Տաճարի ներքին պատերը ծածկված են միջնադարյան որմնանկարներով: Ես Մեղրիում եմ եղել անցյալ տարվա ամռանը եւ շատ ուրախ էի տեսնել եկեղեցին: Իսկ նրանց համար, ովքեր առայժմ չեն կարողացել լինել Մեղրիում, ԱՄՆ-ի աջակցությամբ տեսանյութ է ստեղծվել, որը ցույց է տալիս այդ տաճարի ամբողջ գեղեցկությունը», - հայտնել է դեսպանը:

ԱՄՆ-ի դեսպանատունը, հավելել է նա, աջակցել է Հայաստանի մշակութային արժեքների պահպանության եւս մի քանի նախագծի` X դարի Դաշտադեմի ամրոցի, Արենիի քարանձավի, Գյումրիում Հակոբ Հակոբյանի եւ Ռաֆայել Անտոնյանի աշխատանքների  ցուցակագրման: «Դա ցույց է տալիս, թե ԱՄՆ-ի ժողովուրդը որքան բարձր է գնահատում հայ ժողովրդի մշակույթը եւ ժառանգությունը», - նշել է դեսպանը: Նա Մշակույթի նախարարությանը շնորհակալություն է հայտնել աջակցության համար եւ հիշեցրել է, որ դեսպանատունը հայտեր է հավաքում հաջորդ տարվա դրամաշնորհային ծրագրի համար: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ