News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Թեհրանը վստահ է, որ Դեյր էզ-Զոր քաղաքում սիրիական զորքի դիրքերի ուղղությամբ ԱՄՆ-ի ավիահարվածները ռազմական սխալ չեն եղել:  Երկուշաբթի` սեպտեմբերի   19-ին նման կարծիք է հայտնել Իրանի խորհրդարանի նախագահի` միջազգային հարցերով օգնական Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը, հայտնում  IRNA գործակալությունը:

«Սպիտակ տունն ամեն հնարավորն անում է` թուլացնելու Սիրիան եւ ամրապնդելու ահաբեկչական խմբավորումների դիրքերը», — հայտնել է նա: Աբդոլլահյանը նաեւ հավելել է, որ  «ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը Սիրիայի օդային տարածքում միջազգային իրավունքի խախտում է, որովհետեւ համաձայնեցված չէ Դամասկոսի հետ»:

Քաղաքական գործիչը ենթադրում է, որ «Ռուսաստանը պետք է շրջահայաց լինի` կապված այն բանի հետ, որ Վաշինգտոնը չի կատարում Սիրիայի վերաբերյալ իր պարտավորությունները»:

Սեպտեմբերի 17-ին սիրիական բանակի հրամանատարությունը հայտնել է, որ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ավիացիան հարվածներ է հասցրել Դեյր էզ-Զոր քաղաքում: Դրա հետեւանքով սիրիացի  62 զինվորական զոհվել է, եւս    100 մարդ վնասվածքներ է ստացել: 

Ռուսաստանի Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովի խոսքով, ռմբակոծությանը մասնակցել է երկու   F-16 եւ երկու A-10 ինքնաթիռ: Դրանք Սիրիայի օդային տարածք են մտել իրաքյան սահմանի կողմից: Կոնաշենկովը նշել է, որ հարվածից անմիջապես հետո հարձակման են անցել ահաբեկչական  «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ