News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանից տատանման տվիչներն ԱՄՆ-ում փորձարկումների ընթացքում լավագույն արդյունքներ են ցույց տվել: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է  PSI («Precision Sensors & Engineering») ընկերության ավագ մասնագետ Ալեքսանդր Խաչունցը, որը մասնակցում է Երեւանում ընթացող «Պատրաստված է Հայաստանում» ցուցահանդեսին: 

Հայկական սարքերը 2014 թվականի վերջին փորձարկվել են ԱՄՆ-ի հարավ-արեւմուտքում գտնվող Մոհավի անապատում: Այնտեղ Հայաստանից տվիչը գրանցել է մարդկային քայլերը 225-230 մ-ի վրա, մինչդեռ արտասահմանյան նմանատիպ սարքերը`  50 մ-ի վրա:   «Բնականաբար ամեն ինչ կախված է նրանից, թե դա բետոն է, ավազ, թե հող, եւ թե ինչ հող է: Բայց պարզ է, որ հավասար պայմաններում մեր մոդելների ծածկույթն ավելի լավն է», - նշել է Խաչունցը:

Նրա խոսքով, տատանման դետեկտորներն աշխարհում շատ մեծ պահանջարկ ունեն, նախ եւ առաջ` անվտանգության նկատառումներից ելնելով:  Խոսքը սահմանների եւ առանձին օբյեկտների պահպանության մասին է` ահաբեկչական գործողություններից պաշտպանության համար:  Նման կիրառությամբ դետեկտորների շուկայի ծավալն այստեղ  տարեկան 20 մլրդ դոլար է գնահատվում:  Վիբրոդիագնոստիկան կիրառում են ոչ միայն անվտանգության ոլորտում, այլեւ քաղաքացիական նպատակներով` շինությունների, կամուրջների, ինչպես նաեւ նյութագիտության մեջ, օրինակ` ավիացիայում մետաղի հոգնածությունը որոշելու համար:   

«Ինքնաթիռները եւ ուղղաթիռները հնարավոր է ստուգել նաեւ անմիջապես թռիչքից առաջ:  Օրինակ, ուղղաթիռի թռիչքային հարթակի անկյուններում հնարավոր է տվիչներ տեղադրել, որոնք կստուգեն մեքենայի պտուտակաթեւերը:  Հավանաբար հասկանում եք, որ դա թույլ կտա խուսափել հնարավոր աղետներից: Հնարավոր է ստուգել պատերի եւ ծածկերի անցքերը, իսկ կամուրջների դեպքում` ծանրաբեռնվածությանը դիմանալու կարողությունը տրանսպորտի մեծ հոսքի պայմաններում», - հավելել է Ալեքսանդր Խաչունցը: 

Վիբրոդիագնոստիկայի հնարավորությունները դրանով չեն սպառվում:  Սկզբունքորեն նման տեխնոլոգիան (նյութի վերլուծություն տատանումների հիման վրա) կարելի է կիրառել նաեւ բժշկության մեջ: Այդ նպատակով  PSI-ն արդեն սարք է ստեղծել ներգանգային ճնշումը չափելու համար, ընդ որում` ոչ ինվազիվ  (օրգանիզմի մեջ միջամտություն չի պահանջվում):

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում (ֆոտո)
Լավ մենեջեր ու լավ կառավարող լինելու համար անհրաժեշտ է փորձ․ չես կարող լավ ղեկավար լինել առանց որոշակի աշխատանքային փորձի...
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում (ֆոտո)
Նորագույն NGN ցանցի շնորհիվ, որը կառուցվում է Հայաստանի ողջ տարածքում, Team-ը կկարողանա տրամադրել գերարագ ինտերնետ Թումո ուսանողների կրթական գործընթացն անխափան իրականացնելու համար...
ԲՏԱ փոխնախարարը Սաուդիան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները
Այցի շրջանակներում Գևորգ Մանթաշյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավորության Մեդիայի նախարար Սալման բին Յուսեֆ Ալ Դոսարիի…
Չինացի գիտնականները լազերային շարժիչով գերարագընթաց սուզանավ են մշակում
Շարժվելիս սուզանավի մակերեսը ծածկվում է...
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ղեկավարն առաջարկում է սահմանափակել TikTok-ը Հայաստանում
Տեխնոլոգիական հեղափոխությունը հանգեցրել է պետության կողմից բովանդակության նկատմամբ վերահսկողության կորստի...
«Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում
«Ռոզալի» ֆիլմի հեղինակը կինոկատակերգություններ նկարահանող հայտնի անուններ ներառող թիմ է՝ Ռուբեն Ջաղինյան, Աշոտ Աբրահամյան և Դավիթ Բաբախանյան...
Ամենաշատ