News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

ԱՄՆ–ը համաշխարհային ժանդարմի դերի միակ թեկնածուն է։ Այս մասին The Wall Street Journal–ում ասել է ՆԱՏՕ–ի նախկին գլխավոր քարտուղար, Ուկրաինայի  նախագահի խորհրդական Անդերս Ֆոգ Ռասմուսենը։

Ռասմուսենն առանձնացրել է ժամանակակից աշխարհի խնդիրները, որոնց թվում՝ Մերձավոր Արեւելքում պատերազմը, Աֆրիկայի հյուսիսում ահաբեկչության տարածումը, Ուկրաինայի արեւելքում ճգնաժամը, Հարավչինական ծովի շրջանում լարվածությունը, Հյուսիսային Կորեայի կողմից եկող սպառնալիքը։ Նրա կարծիքով աշխարհին անհրաժեշտ է «ոստիկան», որը կարգուկանոն կհաստատի եւ կմարի հակամարտությունների կրակը։

«Միակ կարողունակ, հուսալի եւ ցանկալի թեկնածուն ԱՄՆ–ն է»,– գրում է ՆԱՏՕ–ի նախկին գլխավոր քարտուղարը։

Նրա կարծիքով միայն ԱՄՆ–ն է վայելում բավարար վստահություն, որպեսզի լուծի ներկայիս խնդիրները։ Ռուսաստանը տարված է երբեմնի կայսրության վերականգնման գաղափարով, Չինաստանը տարածաշրջանային խաղացող է մնում, իսկ Եվրոպան թույլ է, բաժանված եւ չունի առաջնորդ, գրում է Ռասմուսենը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շվեդիան զորք կուղարկի Լատվիա՝ Բալթյան երկրներում ՆԱՏՕ-ի ուժերի տեղակայման շրջանակում
Շվեդիան ՆԱՏՕ-ին միացել է նախորդ ամիս՝ դառնալով դաշինքի 32-րդ անդամը...
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը թռել է գերմանական Eurofighter կործանիչով
Անհամբեր սպասում եմ Eurofighter կործանիչով թռչելուն...
Միջուկային զենքի տեղակայման գոտին ընդլայնելու մտադրություն չունենք. ՆԱՏՕ-ի ղեկավար
ՆԱՏՕ-ի որևէ երկրում ավելի շատ միջուկային զենք տեղակայելու ծրագիր չկա...
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Խոսքը կենտրոնի կառուցվածքի վերջնական հաստատման, ֆինանսական ծախսերի նախագծի, մարդկային ռեսուրսների ներգրավման մասին է...
Թուրքիան ՆԱՏՕ-ում. դաշինքի անկանխատեսելի թիվ 2-ը
Այն փաստը, որ Թուրքիան Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ է պահպանում...
Խավիեր Կոլոմինա. ՆԱՏՕ-ն ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանի սահմանազատման մասին համաձայնագիրը
Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը․․․
Ամենաշատ