Սիրիայի նախագահ Բաշար Ասադը մտադիր է այցելել Հալեպ քաղաք, որը վերջին ժամանակներս կառավարական զորքերի եւ «Իսլամական պետություն» խմբավորման միջեւ մարտերի հարթակ է դարձել։ Այս մասին Ասադն ասել է AP գործակալությանը տված հարցազրույցում։
«Իհարկե, ես կայցելեմ։ Ավերածություններն այնտեղ ցավալի են, բայց մենք կարող ենք վերականգնել մեր երկիրը»,– ասել է Ասադը՝ պատասխանելով Հալեպ հնարավոր այցելության մասին հարցին։