News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Քաղաքացիական ավիացիան շարունակում է ահաբեկչական խմբավորումների թիրախում մնալ: Միայն անցյալ տարի օդանավերի եւ օդանավակայանների վրա մի քանի հարձակում է իրականացվել: Այս մասին հիշեցրել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ ԱԳ նախարարների մակարդակով այսօրվա նիստի մասնակիցները:

Քաղավիացիայի համար ահաբեկչական սպառնալիքների հարցերին նվիրված նիստում Խորհրդի անդամներն օդային փոխադրումների անվտանգության մասին բանաձեւ են ընդունել:

«Անվտանգության խորհուրդը հաստատում է, որ բոլոր պետությունները պատասխանատվություն են կրում իրենց տարածքում օդային փոխադրումների շրջանակում ահաբեկչական հարձակումներից իրենց եւ այլ երկրների քաղաքացիների պաշպանությունն ապահովելու համար»,- ասված է բանաձեւում:

Դրանում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն անդամ պետություններին կոչ է անում համագործակցել Քաղավիացիայի միջազգային կազմակերպության հետ, ամրապնդել օդանավակայաններում վերահսկողության, ստուգումների եւ զննումների միջոցառումները՝ նպատակ ունենալով բացահայտել եւ կանխել ահաբեկչական հարձակումների քաղավիացիայի օբյեկտների վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Աշխարհում 282 միլիոն մարդ մատնված է սովի. ՄԱԿ-ի զեկույց
Գազայի բնակչության մեկ երրորդը մատնված է բացարձակ սովի՝ սննդի հասանելիության իսպառ բացակայության, նշել են զեկույցի հեղինակները...
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում միջուկային զենքը տիեզերքում չտեղակայելու մասին ԱՄՆ բանաձեւը
Միացյալ Նահանգները և Ճապոնիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև են մշակել, որը կոչ է անում...
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Միջազգային դատարանները պետք է պատժեն ռեպրեսիվ և բռնատիրական սիոնիստական ռեժիմին...
Դատարանը չպետք է ընդունի Ադրբեջանի կողմից նենգափոխված այն փաստերը, որոնք, այսպես կոչված,էթնիկ զտման մաս չեն.Մարտին
Նրանց խոսքով, սակայն, իր գործընկերների ջանքերն ապարդյուն են, քանի որ Հայաստանն ամբողջովին մերժում է էթնիկ զտումների մասին Ադրբեջանի պնդումները․․․
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
Ամենաշատ