ՄԱԿ գլխավոր քարտուղարը Սիրիայի վրա ազդեցություն ունեցող բոլոր դերակատարներին կոչ է արել վերջ տալ մղձավանջին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Դեռ ինչքա՞ն ժամանակ պետք է թույլ տան, որ այս դաժանությունը շարունակվի: Ես բոլոր ներգրավվածներին կոչ եմ անում ավելի շատ աշխատել՝ վերջ տալու համար այս մղձավանջին»,- հայտնել է Բան Կի Մունը լրագրողներին:
Սիրիական Հալեպ քաղաքում տիրող իրավիճակը քննարկելու համար սեպտեմբերի 25-ին ՄԱԿ ԱԽ արտահերթ նիստ է գումարվել ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի նախաձեռնությամբ՝ սիրիական բանակի հարձակման կապակցությամբ, որի նպատակն է քաղաքից դուրս մղել ահաբեկչական «Ջեբհաթ ան Նուսրայի» ու այսպես կոչված զինված ընդդիմության զինյալներին: