News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Հայաստանի խոշոր խանութների առաջ պետք է խստագույն պայմաններ դրվեն: Այս մասին սեպտեմբերի 26-ին ԱԺ-ում ասել է ընդդիմադիր պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Նա վստահ է, որ տնտեսության խտացումը սպառնում է Հայաստանից կապիտալի արտահոսքով: Հայաստանում տարեկան առեւտրաշրջանառությունը՝ 5 մլրդ դոլարը, տեսականորեն կարելի է բաշխել 15 մոլերի վրա, իսկ մնացած խանութները փակել: Բայց այդ դեպքում կդադարի զարգանալ ոչ միայն փոքր բիզնեսը, այլեւ հենց խոշորը: «Այս մասին է վկլայում Ուկրաինայի փորձը, որտեղ խոշոր բիզնեսի ուժեղ խտացում է: Ի՞նչ է կատարվում այնտեղ: Գումարը կուտակվում է խոշոր բիզնեսի մոտ, ու նա չի իմանում ինչ անի դրա հետ: Տներ են կառուցում, ու ոչ ոք դրանք չի գնում: Այդ ժամանակ նրանք սկսում են գումարը արտասահման տանել: Նույնն էլ մեզ մոտ կարող է սկսվել: Ինչ -որ առումով արդեն սկսվել է: Մեր երկրում կապիտալի տարեկան ներհոսքը միջինը 1.4 մլրդ դոլար է, արտահոսքը՝ 800 մլն»- նշել է Բագրատյանը:

Հենց այդ պատճառով էլ, պատգամավորի խոսքով, խոշոր խանութների առաջ նոր Կառավարությունը պետք է աշխատանքի խստագույն պայմաններ դնի:«Եթե երեսը փոքր բիզնեսի կողմը չշրջեն՝ ես նրանց ծրագիրը չեմ ընդունի ու դեմ կքվեարկեմ»,- հավելել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ