News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Աշխարհի հայերը «ոչ» են ասում ընտրությունների արդյունքների կեղծմանը: Այս մասին սեպտեմբերի 26-ին խորհրդարանում հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ մեկ օրվա ընթացքում արդեն երկրորդ անգամ անդրադառնալով Հայաստանում արդարության վերականգնման համար համացանցում հրապարակված հանրագրին:   

«Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագծի քննարկման ժամանակ նա կարդացել է այն հայտարարությունը, որի ստորագրահավաք է սկսվել. 

«Մենք «ոչ» ենք ասում համակարգված կոռուպցիային, մենաշնորհների կամայականությանը, դատական վոլյունտարիզմին, ոստիկանական դաժանությանը, ընտրական կեղծարարությանը: Մենք «այո» ենք ասում օրենքի առաջ հավասարությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, արդար ընտրություններին, իշխանության ճյուղերի բաժանման արդարացի աշխատավարձերին, ազատ մամուլին, ճնշվածների պաշտպանությանը:

Ինչպես համաշխարհային հայ համայնքը, մենք կցանկանայինք, որպեսզի Հայաստանի առաջնորդները մարմնավորեին դիվանագիտությունը, արդյունավետությունը, Հայաստանի ժողովրդի խնդիրների հանդեպ սրտացավությունը եւ նրա ապագայի տեսլական ունենալու կարողությունը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2022-2023 ԿԸՀ թվականների գործունեության հաղորդումը
ԿԸՀ նախագահը նախ հիշեցրել է, որ գործող հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնել է 2022-ի հոկտեմբերին, հետևաբար գործող հանձնաժողովի գործունեության...
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Ամենաշատ