News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Քաղաքաշինության նախարարությունը կվերակազմավորեն, դա փաստ է: Այդ մասին սեպտեմբերի 26-ին Հայաստանի խորհրդարանում լրագրողներին հայտնել է Հայաստանի արդարադատության նախարարի պաշտոնակատար Արփինե Հովհաննիսյանը` մեկնաբանելով «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը:

Կառավարությունն առայժմ չի ավարտել վերափոխումների նախագծի քննարկումը, այդ պատճառով վերջնական ձեւակերպումները վաղաժամ են, հայտնել է Հովհաննիսյանը:   «Փաստը մեկն է. քաղաքաշինության նախարարությունը վերացնում են: Թե ինչպես կվերաբաշխվեն լիազորությունները այլ գերատեսչությունների եւ կառավարությանը կից կոմիտեների շրջանում, կիմանաք», - հավելել է նա:

Օրինագծի համաձայն, նախատեսված է Էկոնոմիկայի նախարարությունը վերանվանել Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարություն, Տրանսպորտի եւ կապի նախարարությունը` Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն, Էներգետիկայի եւ բնական ռեսուրսների նախարարությունը` Էներգետիկական ենթակառուցվածքների եւ բնական ռեսուրսների նախարարություն: Քաղաքաշինության նախարարությունը նախատեսված է վերացնել: 

Հիշեցնենք, այդ մասին առաջարկը կառավարության վերջին նիստին հնչեցրել է նոր վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախարարների խորհրդի նոր կառուցվածքը պետք է բարձրացնի կառավարման արդյունավետությունը, հավելել է նա: 

Նիստին նա նաեւ առաջարկել է Քաղաքաշինության նախարարությունը վերանվանել Ճարտարապետության եւ մշակույթի հուշարձանների պահպանության կոմիտե:  Էկոնոմիկայի նախարարության վերանվանման հետ նախատեսված է նրա կառուցվածքից տեղափոխել տեղեկատվական տեխնոլոգիաները (Տրանսպորտի նախարարություն) եւ զբոսաշրջությունը (առանձին կոմիտե):

Էներգետիկայի նախարարության վերանվանումը կապված է  ոռոգման համակարգը նրա իրավասության տակ մտցնելու առաջարկի հետ: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ