News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Անելիք բանկի» իրավաբան 32-ամյա Հովհաննես Աթայանի սպանության գործով դատական նիստին այսօր՝ սեպտեմբերի 27-ին, ամբաստանյալ Մկրտիչ Պողոսյանի պաշտպան Սարգիս Ասլանյանը հայտարարեց, որ հրաժարվում է ամբաստանյալ Մկրտիչ Պողոսյանի պաշտպանությունն իրականացնելուց: Նա նշեց, որ դատավարության մարտավարության վերաբերյալ ամբաստանյալի հետ տարաձայնություններ կան եւ այդ պատճառով է հրաժարվում: Ամբաստանյալ Մկրտիչ Պողոսյանը ձեռնպահ մնաց որեւէ հայտարարությունից` ասելով, որ դեմ չէ պաշտպանի որոշմանը:

Լրագրողների հետ զրույցում ամբաստանյալի կինը` տիկին Կարինեն, նշեց, որ փաստաբանը որոշել է հրաժավել իր ամուսնու պաշտպանությունն իրականացնելուց, այն բանից հետո, երբ իրենք դատախազություն դիմում են ներակայցրել` պահանջելով պատժել օգոստոսի 22-ին տեղի ունեցած նիստի ժամանակ իր ամուսնու վրա հարձակված Հովհաննես Աթայանի աներորդի Հայկ Պետրոսյանին:

Դատական նիստը հերթական անգամ հետաձգվեց, հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 12-ին:

Հիշեցնենք, որ օգոստոսի 22-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատական նիստի ժամանակ միջադեպ էր տեղի ունեցել։ Ամբաստանյալ Մկրտիչ Պողոսյանի կինը՝ տիկին Կարինեն, NEWS.am-ին պատմել էր, որ  սպանված Հովհաննես Աթայանի աներորդի Հայկ Պետրոսյանը, որը նաեւ դատախազ է, նախորդ դատական նիստի ժամանակ հարձակվել էր ամբաստանյալ Մկրտիչ Պողոսյանի վրա եւ նրան մարմնական վնասվածքներ պատճառել:

Նշենք, որ գործը քննում է դատավոր Արմեն Բեկթաշյանը։

Գործով մեղադրյալ Մկրտիչ Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ (Սպանությունը):

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի Վարդանանց փողոցում 2015թ. նոյեմբերի 24-ին, ժամը 20:30-ի սահմանում, կրակոցներ են հնչել, ինչի հետեւանքով տեղում մահացել է «Անելիք բանկի» իրավաբան Հովհաննես Աթանյանը, պարզվել էր, որ սպանության մեջ կասկածվում է Մկրտիչ Պողոսյանը, որը  նոյեմբերի 25-ին հայտնաբերվել եւ կալանավորվել էր:

Հիշեցնենք, որ  NEWS.am-ի հետ զրույցում ավելի վաղ սպանված Հովհաննեսի աները՝ Սամվել Գրիգորյանը, պատմել էր, որ մի քանի տարի առաջ Մկրտիչ Պողոսյանը ֆինանսական խնդիրների պատճառով գրավադրել է իրեն պատկանող հյուրանոցը, իսկ երբ չի կարողացել մարել պարտքը, «Անելիք» բանկը, որի իրավաբանն էր Հովհաննես Աթանյանը, վաճառքի է հանել հյուրանոցը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել. վարորդը եղել է սթափ
 Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել...
Պետությանը պատճառված մոտ 12 մլրդ դրամ վնաս է վերականգնվել 2024-ի 1-ին եռամսյակում՝ ՔԿ-ում քննվող վարույթներով
Այսինքն, 2024թ. ընթացքում ավարտված և անավարտ վարույթներով պատճառված գույքային  վնասից վերականգնվել է ընդհանուր 12.404.298.000 ՀՀ դրամը, որից...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք. Գրանցվել է 11 ավտովթար, վիրավորվել է 14 մարդ
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության, մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության…
Ուկրաինայից վերադարձած ռուս զինվորները սպանել ու խեղել են ավելի քան 200 մարդու
Նշվում է, որ հրապարակված 134 դատական ​​վճիռներից երեքից երկուսի դեպքում որպես մեղմացուցիչ հանգամանք է հաշվի առնվել պատերազմին մասնակցությունը...
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից.  Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Երիտասարդի խոսքով՝ հայտնաբերվածը կրիստալ է, որը ձեռք է բերել անձնական օգտագործման համար…
2020-ին Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի մասով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Բացի այդ, նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ս.Ի.-ն, զանգվածային անկարգությունների մեկ այլ մասնակցի հետ նախնական համաձայնությամբ, և Դ․Ի.-ն...
Ամենաշատ