News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Համայնքների ֆինանսական համահարթեցման մասին» օրինագիծն ամբողջությամբ խառնաշփոթ է, սրանով խրախուսում եք միգրացիան՝ ներքին արտագաղթը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 27-ին, ԱԺ-ում հիշյալ օրինագծի քննարկման ժամանակ իր խոսքում նշել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Նախ, օրինագիծը ներկայացնող, Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը նշեց, որ այս նախագծի շնորհիվ դոտացիաների ներդաշնակ ու համաչափ բաշխում է իրականացվում համայնքների միջեւ. «Տասը տարվա ընթացքում այս գործընթացը հնարավոր է եղել իրականացնել սահուն, կանխատեսելի գործընթաց, որեւէ դժվարություն չի նկատվել: Այս համակարգի հիմքում պարզ սկզբունք է՝ դոտացիաները բաշխվել են ըստ եկամուտների՝ մեկ շնչին ընկնող, ըստ բնակչության թվաքանակի: Առաջակում ենք նաեւ նոր լուծումներ՝ համայնքները տարբերակել, իդենտիֆիկացնել, քանի որ վերոնշյալ երկու գործոնը ամբողջովին չի ներկայացնում համայնքների առանձնահատկությունները, հատկապես նրանց ծախսերի հետ կապված անհրաժեշտությունները: Դրա համար այս նախագիծն ենք բերել, որով դոտացիաների հաշվարկման բազմագործոն համակարգ ենք առաջարկում»:

Հրանտ Բագրատյանը սակայն, կարծում է, որ պետք է համայնքներին թողնել ավելի շատ գումարներ, ոչ թե տանել Երեւան, այնտեղից նորից բաշխում կատարել:

«Սահմանադրությունը չի ասում՝ համայնքներին ամրագրեք միայն գույքահարկն ու հողի հարկը: Դա օրենքով եք այդպես գրել: Հողի հարկն ու գույքահարկը անում է նրանց բյուջեի 25 տոկոսը, մնացած 75 տոկոսն ասում եք եկեք Երեւանից ստացեք: Գուցե 75 տոկոսը ստանան տեղում, իսկ 25 տոկոսը Երեւանի՞ց»,-ասաց Բագրատյանը:

Նրա խոսքով, այս օրենքը ամբողջությամբ խառնաշփոթ է, սրանով խրախուսում եք միգրացիան՝ ներքին արտագաղթը. «Որովհետեւ եթե դուք համայնքներին ամրագրեք շահութահարկի եւ եկամտահարկի այն մասերը, որոնք ժամանակին կար, համայնքը կմտածեր իր անդամներին իր մոտ պահելու մասին: Իսկ հիմա շահագրգռված չէ: Սահմանադրությունն ասում է՝ համայնքներին ամրագրել այնքան միջոցներ, որը բավարար է իրենց կենսագործունեության համար»:

Բագրատյանը նշել է, որ եթե միջոցների 75 տոկոսը  թողնեն համայնքների, էլի համահարթեցման խնդիր կլինի, բայց այն ավելի թեթեւ կլինի. «Ի՞նչ է նշանակում հնարավորություն չկա, նույն փողն է, կարելի է մի մասը թողնել համայնքում»:

Իր հերթին, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանն ասաց. «Հասկանալի է, որ դոտացիան միշտ էր համայնքներին ղեկավարելու գործիք է եղել: Դրա համար էլ գումարները նրանց չի տրվում է, գալիս է Երեւան, հետո այստեղից կառավարում են համայնքները»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ